[:am]
Սեպտեմբերի 26-ին Veles NGO-ում տեղի կունենա միջոցառում
#կորստի մասին:
Մեր առօրյա կյանքը , մանավանդ վերջին շրջանում լցված է եղել կորուստներով։ Դա կարող է վերաբերվել ոչ միայն սիրելի մարդկանց կորստին: Այդպիսի կորուստներ կարող են դառնալ հայրենի քաղաքից հեռանալը, աշխատանքը կորցնելը, կամ այլ աշխատանքի անցնելը, հարաբերությունների խզումը, ամուսնալուծությունը, բարեկամի կորուստը, ծնողների ամուսնալուծությունը, ընտանի կենդանու մահը, վիժումը կամ աբորտը, առողջական վիճակի լուրջ փոփոխությունը և այլն։
Այս ամենը կարող է ունենալ իր հետևանքները ։
Միջոցառման ժամանակ քննարկելու ենք՝
• Ի՞նչ է կորուստը
• ինչպիսի՞ փուլերով է այն ընթանում
•Ո՞ր դեպքում է դեպրեսիան, սուր էմոցիաները նորմալ և որ դեպքում ոչ
• Ինչպե՞ս ապրել և հաղթահարել կորուստը
Հանդիպումը կվարի հոգեբան Հայկ Բաղդյանը
հասցե՝ Չարենցի 4՝ Veles NGO
ՄՈՒՏՔՆ ԱԶԱՏ Է
[:]