«Հակակոռուպցիոն դատարանի մշտադիտարկում-պայքար կոռուպցիայի դեմ» ծրագրի մեկնարկը

«Վելես» իրավապաշտպան ՀԿ-ն «Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի» (NED) աջակցությամբ հայտարարում է «Հակակոռուպցիոն դատարանի մշտադիտարկում-պայքար կոռուպցիայի դեմ» ծրագրի մեկնարկի մասին։

Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում արդարադատության նկատմամբ հաշվետվողականության և հասանելիության բարձրացմանը:

Ծրագիրը կիրականացվի «Վելես» իրավապաշտպան ՀԿ գործընկեր «Ղազարյան և գործընկերներ» փաստաբանական գրասենյակի հետ համատեղ։

Ծրագրի շրջանակներում հայտարարում ենք երկամսյա դասընթացներ իրավաբանների և լրագրողների համար, որի ընթացքում ունկնդիրները ձեռք կբերեն և կվերապատրաստվեն կոռուպցիոն բնույթի դատաքննությունների մշտադիտարկման համար ինչպես նոր կազմավորված Հակակոռուպցիոն դատարանում, այնպես էլ ՀՀ դատարաններում, ուր քննվում են նույնաբնույթ գործեր։  Դասընթացների արդյունքում մասնակիցներին կտրվեն համապատասխան վկայականներ, իսկ լավագույնները հնարավորություն կստանան իրականացնել դատաքննությունների մշտադիտարկումը վճարովի հիմունքներով։ Կազմակերպությունը միաժամանակ հրավիրում է նաև ոլորտում փորձառություն ունեցող մասնագետների դասավանդման նպատակով։

Մասնակցության համար կարող եք դիմել «Վելես» ՀԿ և «Ղազարյան և գործընկերներ» փաստաբանական գրասենյակ։

Մեր կոնտակտները

«Վելես» ՀԿ

Հեռախոսահամարներ՝
+374 10 578 551
+374 33 801 380

Էլ.փոստ
info@veles.am

«Ղազարյան և գործընկերներ» փաստաբանական գրասենյակ

Հեռախոսահամար՝
+374 33 103 102

Էլ.փոստ
ghazaryanandpartners@gmail.com

 

Դասընթացները կանցկացվեն  ք․Երևան, Պռոշյան փող. 2/1 հասցեում։

 

Like this:

Մեր գործընկերները

© 2021 Veles. All rights reserved. Designed by Hakob Jaghatspanyan.
%d bloggers like this: