[:am]Հայտարարություն ԲԴԽ անդամության թեկնածուի առաջխաղացման խնդիրների մասին Prwb.am[:en]Announcement On the Problems Related to the Promotion of the Supreme Judicial Council Candidate Prwb.am[:]

[:am]396b982267863bfc6b047ccbbebe0c89

2019 թվականի հունիսի 7-ին «Իմ քայլը» խմբակցությունը տեղեկացրեց, որ Բարձրագույն Դատական Խորհրդի անդամի թեկնածու է առաջադրել Գրիգոր Հովհաննեսի Բեքմեզյանին։

Այնուհետև առաջադրված թեկնածուն հաստատեց, որ իրեն զանգահարել են և առաջարկել դառնալ Բարձրագույն Դատական Խորհրդի անդամ։

ՀՀ Սահմանադրության և ՀՀ Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի համաձայն՝ ՀՀ Բարձրագույն Դատական Խորհրդի 10 անդամներից հինգը նշանակվում է ՀՀ Ազգային ժողովի կողմից։

Մասնագիտացված համայնքի կողմից Ազգային Ժողով Բարձրագույն դատական խորհրդի անդամ թեկնածուներ ներկայացնելու, ինքնառաջադրվելու հնարավորությունները իսպառ սահմանափակված են, ավելին՝ խմբակցությունների կողմից թեկնածու առաջադրելու որևէ ընթացակարգային կանոն, գործընթացի թափանցիկության, մասնակցայնության, մրցակցության վրա հիմնված մասնագիտացված որակյալ թեկնածուներ ներկայացնելու հնարավորություն փաստացի չի գործում։

Դեռևս 2017 թվականի մայիսին ՀՀ Արդարադատության նախարարությունը Վենետիկի հանձնաժողովին ներկայացրել էր ՀՀ Դատական օրենսգիրք սահմանդրական օրենքի նախագիծ(նախագծի կարգավիճակով առկա է e-draft կայքում թվագրված 22․03․2017-06.04․2017), որտեղ նախագծի 79-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն՝ Ազգային ժողովի ընտրության համար Բարձրագույն դատական խորհրդի անդամի երկուական թեկնածու ներկայացնելու հնարավորություն էր վերապահվում Հայաստանի Հանրապետության փաստաբանական պալատին, բարձրագույն ուսումնական հաստատություններին և մասնագիտական հասարակական կազմակերպություններին։

Վենետիկի հանձնաժողովի կարծիքի (կետ 88-89) համաձայն՝ «մասնագիտացված հասարակական կազմակերպություն» եզրույթը օրենքի նախագծում պետք է հստակեցվեր, որպեսզի թեկնածուներ ներկայանցելու հնարավորությունը չսահմանափակվեր և չնվազեցվեր որակյալ թեկնածուներ ունենալու հնարավորությունը։ Ընդհանուր առմամբ, Վենետիկի հանձնաժողովը հորդորում էր ընդունել այնպիսի գործընթաց, որով մասնագիտացված տարբեր խմբեր հնարավորություն ունենային իրենց թեկնածուներին առաջադրել Ազգային Ժողով։

Վենետիկի Հանձնաժողովի ներկայացրած կարծիքի և դիտարկումներին համապատասխան՝ ՀՀ Դատական օրենսգիրք ՀՀ Սահմանադրական օրենքը ՀՀ Արդարադատության նախարարության կողմից փոփոխությունների չենթարկվեց։ Ավելին՝ մի խումբ փորձագետներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ ահազանգեցին, որ ՀՀ Արդարադատության նախարարության կողմից Վենետիկի հանձնաժողով կարծիքի համար ներակայացվել է Դատական օրենսգքրի նախագծի մեկ տեքստ, իսկ այնուհետև Ազգային ժողովում քվեարկվել է մեկ այլ՝ ուրիշ տեքստ։

Արդյունքում Բարձրագույն դատական խորհրդի թեկնածուներ առաջադրելու և Ազգային ժողով ներկայացնելու հնարավորությունը Ազգային ժողովի կողմից 2018 թվականի փետրվարի 2-ին ընդունված ՀՀ Դատական օրենսգիրք ՀՀ Սահմանադրական օրենքով և Ազգային Ժողովի կանոնակարգ Սահմանադրական օրենքով վերապահվեց բացառապես Ազգային ժողովի խորհրդարանական խմբակցությանը։

Այդ օրենքի հիման վրա, առանց առաջադրման վերաբերյալ որևէ բացատրության և քաղաքական կուսակցության/խմբակցության կողմից իր առաջադրած թեկնածուի թեկնածության ընտրության հիմնավորումների, 2018 թվականի փետրվարի 23-ին Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը և Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցություններն առաջադրեցին Բարձրագույն Դատական Խորհրդի հինգ անդամների։

Առաջադրված թեկնածուների քվերակության արդյունքների վերաբերյալ այդ ժամանակ գործող «Ելք» դաշինքը բողոք ներկայացրեց՝ պնդելով, որ Ազգային Ժողովում Բարձրագույն դատական Խորհրդի անդամի ընտրության քվեները «կեղծվել են»։ Ավելին՝ «Ելք» դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «դռնփակ ռեժիմն ընդհանրապես անընդունելի և անհասկանալի է»։

Ստացվում է, որ քաղաքական կուսակցության/խմբակցության կողմից Բարձրագույն Դատական Խորհրդի թեկնածու ընտրելու ընթացակարգային որևէ փոփոխություն ոչ օրենքով, ոչ պրակտիկայում տեղի չի ունեցել, և դատական վիրահատական բարեփոխումների հայեցակարգը հիմնվում է նախկինում գործող արատավոր պրակտիկայի վրա։ «Զանգի» միջոցով ԲԴԽ թեկնածուի առաջադրումը վերարտադրում է նախկին արատավոր սխեման և համահունչ չէ դատական իշխանության վիրահատական բարեփոխումների հռչակված հայեցակարգի հետ։

Այս ամենի հետ մեկտեղ ակնհայտ է, որ այս անցումային ժամանակահատվածում այնպիսի կարեւոր մարմնի, ինչպիսին է ԲԴԽ-ն է, անդամների առաջխաղացման մեխանիզմը հանրային շահի տեսանկյունից ավելի նպատակահարմար է անցկացնել հնրավորինս մասնակցայնության եւ բազմազանության սկզբունքով, թեկնածուներ առաջադրելու իրավունք վերապահել ոչ միայն ՀՀ ԱԺ խմբացկություններին այլեւ արտախորհրդարանական ուժերին եւ մասնագիտական շրջանակներին:

Առաջարկում ենք Ազգային ժողովին, կասեցնել արտավոր ընթացակարգերով ԲԴԽ անդամության թեկնածուների առաջխաղացումը, հրատապ փոփոխություններ կատարել գործող օրենսդրության մեջ՝ ըստ վերոհիշյալ դիտարկումների եւ ապա միայն ձեռնարկել ԲԴԽ թափուր տեղերի լրացման գործընթացը:

  1. «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ
  2. «Ժուռնալիստների Ասպարեզ Ակումբ» ՀԿ
  3. «Հելսինկյան Քաքղաքացիական ասամբլեայի Վանձորի գրասենյակ» ՀԿ
  4. «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ
  5. «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ
  6. Կարեն Թումանյան, փաստաբան
  7. «Հանրային լրագրության ակումբ» ՀԿ
  8. «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ
  9. «Խաղաղության երկխոսություն» ՀԿ
  10. «Սոցիալական արդարություն» ՀԿ
  11. «Իրավունքի ուժ» ՀԿ
  12. Իրավունքի զարգացման և Պաշտպանության հիմնադրամ
  13. «Ունիսոն» ՀԿ
  14. «Վելես» ՀԿ
  15. «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ

http://prwb.am/new/hy/2019/06/11/%D5%B0%D5%A1%D5%B5%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6-%D5%A2%D5%A4%D5%AD-%D5%A1%D5%B6%D5%A4%D5%A1%D5%B4%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A9%D5%A5%D5%AF/[:en]396b982267863bfc6b047ccbbebe0c89

On June 7 of 2019, it was informed by “My Step” party, that Grigor Hovhannes Bekmezyan was nominated as a member of the Supreme Judicial Council.

It was later confirmed by the candidate, that he was suggested becoming a member of the Supreme Judicial Council.

According to the RA Constitution and RA Constitutional Law on Judicial Code, the five members from the 10 members are appointed by the RA National Assembly, the self-nomination procedures are strictly limited, moreover, there is no procedural rule related to transparency, participation for the nomination of the Supreme Judicial Council members.

Back in May of 2017, the RA Ministry of Justice filed a draft law on the RA Constitutional Law on Judicial Code (the draft law is available in e-draft website numbered 22․03․2017-06.04․2017), where in a line with the paragraph 7 of Article 79 of the draft law the RA Chamber of Advocated, higher educational institutions and specialized non-governmental organizations are vested with the authority to nominate 2 members for the Supreme Judicial Council.

According to the opinion of the Venice Commission (point 88-89), “specialized civil society organization” term should be clarified in the draft law not to limit the possibility of presenting the candidates and not to decrease the possibility of qualified candidates. Overall, the Venice Commission was urging to accept the similar procedure, by which different groups would be enabled to nominate their candidate in the National Assembly.

According to the opinion and the observations of the Venice Commission, the RA Constitutional Law Judicial Code was not amended by the RA Ministry of Justice. Moreover, a group of experts and civil society representatives recorded, that one version of the draft Judicial Code was presented to the Venice Commission for opinion and another version of the draft code was discussed in the National Assembly.

As a result, the possibility of nominating candidates of the Supreme Judicial Council and presenting the later in the National Assembly as prescribed by the RA Constitutional Law Judicial Code adopted on February 23 of 2018 and was vested by the National Assembly Constitutional Law to exclusively parliamentary party of the National Assembly.

Based on the law, without any explanation and justifications about the nomination of the Supreme Judicial Council candidates, the Republican Party and the Armenian Revolutionary Federation nominated five members of the Supreme Judicial Council.

“Yelq” party filed an appeal about the results of the voting of the nominated candidates, stating, that the election votes for the Supreme Judicial Council “were forged”. Moreover, Nikole Pashinyan, the member of “Yelq” announced, “closed regime is unacceptable and un-understandable”.

It turns out, that no change neither through law nor in practice related to the procedural election of the candidate for the Supreme Judicial Council was made by the political party and the judicial transformative reform concept is based on the previous practice. The nomination of the Supreme Judicial Council member candidate through the “Call” reproduced the previous scheme and is not in a line with the proclaimed concept of judicial reform’s surgical reforms.

It is obvious, that during this transitional period, the promotion of the Supreme Judicial Council member promotion is more convenient to carry out in a more participatory principal, vest the right to nomination of a candidate not only to the RA National Assembly, but also to extra-parliamentary forces and professional circles.

We recommend National Assembly to discontinue the promotion of the Supreme Judicial Council membership, make urgent amendments in the current legislation according to the above-mentioned observations and initiate the procedure related to the vacancies for the Supreme Judicial Council.

 

  1. “Protection of Rights without Borders” NGO
  2. “Journalist’s Asparez Club” NGO
  3. “Helsinki Citizens’ Assembly Vanadzor Office” NGO
  4. “Transparency International Anti-Corruption Center”
  5. “Helsinki Association” Human Rights Protection NGO
  6. Karen Tumanyan, Advocate
  7. “Public Journalism Club” NGO
  8. “Informed Citizens Union” NGO
  9. “Peace Dialogue” NGO
  10. “Social Peace” NGO
  11. “Rule of Law” NGO
  12. “Law Development and protection Foundation”
  13. “Unison” NGO
  14. “Veles” NGO
  15. “For Equal Rights” NGO

http://prwb.am/new/2019/06/11/%D5%B0%D5%A1%D5%B5%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6-%D5%A2%D5%A4%D5%AD-%D5%A1%D5%B6%D5%A4%D5%A1%D5%B4%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A9%D5%A5%D5%AF/[:]

Like this:

Մեր գործընկերները

© 2021 Veles. All rights reserved. Designed by Hakob Jaghatspanyan.
%d bloggers like this: