[:am]
Սեուլի դատարանն առաջին նսիստն Է անցկացրել Հարավային Կորեայի նախկին նախագահ Պակ Կըն Հեի գործով, որին կասկածում են խոշոր կոռուպցիոն սկանդալին մեղսակցության մեջ՝ նրա մտերիմ ընկերուհու Ցոյ Սուն Սիլի մասնակցությամբ: Դատարանի դահլիճից հեռարձակում Է իրականացրել YTN հեռուստաալիքը:
Պակ Կըն Հեն շենք Է Է մտել ձեռնաշղթաներով՝ուղղիչ հիմնարկության երկու ծառայողների ուղեկցությամբ:
Ապրիլի կեսին Պակ Կըն Հեին մեղադրանքներ Էին առաջադրվել 14 կետով, այդ թվում՝ կաշառակերություն, ծառայողական դիրքի չարաշահում, կողմնակի անձանց պաշտոնական գաղտնի տեղեկատվության բացահայտում:
Դատարանի առաջին նիստի ընթացքում Հարավային Կորեայի նախկին ղեկավարը չի ընդունել իմ դեմ ներկայացված մեղադրանքները:
2016 թվականի աշնանը ծագած կոռուպցիոն սկանդալը հանգեցրեց դեկտեմբերին Պակ Կըն Հեի իմպիչմենտին:
http://www.1in.am/2146471.html[:]