Երևանի քաղաքապետ
պարոն Հրաչյա Սարգսյանին
«Վելես» իրավապաշտպան ՀԿ
նախագահ Մարինա Պողոսյանից
Ե/ 13-04/2022
«22» ապրիլի 2022թ.
Օրերս ականատես եղանք, որ Հանրապետության 62 հասցեի տանիքին իրականացվում են շինարարական աշխատանքներ, որոնք ըստ երևույթին կապված են շենքի հարկայնության ավելացման հետ։ Հիմք ընդունելով Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքը, խնդրում եմ տրամադրել տվյալ շինարարական աշխատանքներին վերաբերող շինարարական փաստաթղթերը (շինթույլտվությունը)։
Եթե շինարարությունն իրականացվում է առանց թույլտվության խնդրում եմ միջոցներ ձեռնարկել շենքի նախնական տեսքը վերականգնելու համար։
Հարգանքով,
«Վելես » իրավապաշտպան ՀԿ
նախագահ՝ Մ. Պողոսյան

