Մեկ ամսվա ընթացքում իմ հաղորդումների հիման վրա երկու քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչ Ա․Սարգսյանի վերաբերյալ ՀՀ քր․ օր․ 314-րդ հոդվածի 1-ին մասով, պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ և ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննիչ Ա․Զոհրաբյանի վերաբերյալ ՀՀ քր․ օր․ 349-րդ հոդվածի 2-րդ մասով, ապացույցներ կեղծելու դեպքի առթիվ։
Հարց՝ – պարոն Քյարամյան, փաստորեն նախաքննության մարմնին պետք է դիմել վերապահումով, որ հանցագործությունից տուժած քաղաքացին չտուժի քննիչների հակաօրինական, ոչ իրավաչափ գործխողություններից՝ մեկ փաստաթուղթ են կեղծում, մեկ էլ ապացույց։ Ի՞նչ խորհուրդ կտաք ՀՀ քաղաքացուն, ի՞նչ հմտությունների պետք է տիրապետել, որ տարբերակենք ձեր քննիչներին։ Օգտվելով առիթից առաջարկում եմ հրապարակել կեղծիքների և այլ հակաօրինական արարքների հակված ձեր բոլոր քննիչների տվյալները մեր ժամանակը խնայելու համար։
Հ․Գ․ Սպասենք Արաբկիր քննչական բաժնի քննիչներ Վիգեն Առաքելյանի և Մարիա Խաչատրյանի վերաբերյալ որոշումներին։