[:am]Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, տեղի ունեցավ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը։
Ինչպիսի՞ն են ձեր տպավորություններն այսօրվա դատական նիստից․ «Առաջին լրատվական»-ի հարցին «Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը պատասխանեց․ «Այսօրվա դատական նիստից իմ տպավորություններն էնպես չի, որ շատ տարբերվում են նախորդ դատական նիստերի իմ տպավորություններից, որովհետև Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները փորձում են տարատեսակ միջնորդություններով, շարունակական բացարկի միջնորդություններով ուղղակի ձգել դատական պրոցեսը։ Իմ դիտարկումը հետևյալն է՝ եթե Ռոբերտ Քոչարյանը վստահ լիներ, որ դատաքննության ընթացքում ներկայացվող ապացույցներն անբավարար են և իր արդարությունը հաստատվելու է, ապա վերջինս ավելի շատ շահագրգռված կլիներ ավելի արագ դատական փուլ մտնելու մեջ։ Սա բնական է, որովհետև ցանկացած ամբաստանյալ ցանկանում է, որ դատական փուլն ավելի շուտ սկսվի և ավարտվի, ու ապացուցվի իր անմեղությունը»։
Այդ դեպքում ինչի՞ վրա է հիմնված հենց այս ձգձգելու ռազմավարությունը․ «Առաջին լրատվական»-ի հարցին Մարինա Պողոսյանը պատասխանեց․ «Տրամաբանությունը շատ հասկանալի է, որովհետև սա շատ ձեռնտու է թե՛ պաշտպաններին, թե՛ այն ամբոխին, որը կանգնած սատարում է Ռոբերտ Քոչարյանին։ Ես կարծում եմ, որ երբ դատախազների բացարկի միջնորդություններն ավարտվեն, ապա երևի կսկսեն արդեն տուժողներին կամ կարգադրիչներին, կամ չգիտեմ՝ դատարանի այլ աշխատակիցներին բացարկ ներկայացնել։ Այսինքն՝ սա արհեստականորեն ձգձգման պրոցես է գնում։ Վերջիններս երևի թե հույսները դրել են Վերաքննիչ դատարանի կամ Վճռաբեկ դատարանի վրա։ Այնպես որ, սա արդեն դատաքննությունից ֆարսի է վերածվում, որովհետև արդեն չորս ամսից ավելի է, ինչ դատաքննությունը շարունակվում է, սակայն ամեն օր մի փոքր ձևափոխված բացարկի միջնորդություն ներկայացնելով՝ պաշտպանները ձգձգում են այս պրոցեսը»։
Մանրամասները՝ տեսանյութում։
https://www.1in.am/2663892.html?fbclid=IwAR2IlfJZPn8wb2-Pb2j27RextOSTMVgLbch_UkBIFvS5ENA9WWZfJAm8Nc4[:]
[:am]Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով այսօրվա նիստին իրավապաշտպան Մարինա Պողոսյանը ներգրավվեց որպես տուժող Սուրեն Հովհաննիսյանի ներկայացուցիչ: Պողոսյանը դատարան ներկայացրեց գործով տուժող Սուրեն Հովհաննիսյան լիազորագիրը՝ Պողոսյանին որպես իր ներկայացուցիչ ներգրավվելու համար: Տուժող եւ մեղադրող կողմերը չառարկեցին դրա դեմ: Առարկությամբ հանդես եկավ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը. «Քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է,…
[:am]Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով այսօրվա նիստին իրավապաշտպան Մարինա Պողոսյանը ներգրավվեց որպես տուժող Սուրեն Հովհաննիսյանի ներկայացուցիչ: Պողոսյանը դատարան ներկայացրեց գործով տուժող Սուրեն Հովհաննիսյան լիազորագիրը՝ Պողոսյանին որպես իր ներկայացուցիչ ներգրավվելու համար: Տուժող եւ մեղադրող կողմերը չառարկեցին դրա դեմ: Առարկությամբ հանդես եկավ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը. «Քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է,…
[:am]Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով այսօրվա դատական նիստը հետաձգվեց՝ երկրորդ նախագահի բացակայության պատճառով: Թեմայի շուրջ«Առաջին լրատվական»-ը զրուցել է «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ղեկավար Մարինա Պողոսյանի և փաստաբան Արա Ղարագյոզյանի հետ: Նիստը նախագահող Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանի բացակայությամբ գործի քննությունը չի կարող շարունակվել: Հաջորդ դատական նիստը նշանակվել է մարտի…