[:am]https://www.youtube.com/watch?v=NZTmuEF7m2U
Կառավարության այսօրվա նիստից հետո ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանն է պատասխանել լրագրողների հարցերիին և ասել, որ պետության հաշվին հարստացածների բացահայտումների գործընթացը մեկնարկել է, կան բերման ենթարկվածներ, և շուտով կլինեն անուններ: Իսկ օրեր առաջ վարչապետը հանդիպել էր խոշոր գործարարների հետ, այդ թվում նախկին իշխանության տանիքի տակ գտնվող, և մեզ հասած տեղեկություններով հանդիպումն ավարտվել է այսպես ասած խաղի նոր կանոնների շուրջ համաձայնությամբ։
Տվյալ պարագայում խորքային խնդիրը անշուշտ պետք է լինի այդ համաձայնության արդյունքը, որը պետք է արտահայտվի ոչ միայն խաղի նոր կանոնների տեսքով, այլ նաև կանոնների նախկին խախտման համար, այսպես ասած, տույժ-տուգանքների:
Ուշագրավ զուգադիպությամբ այսօր զինված ուժերի շտաբի պետի պաշտոնն է թողել Մովսես Հակոբյանը։ Թավշյա հեղափոխության հաղթանակից և նոր կառավարության ձևավորումից հետո Մովսես Հակոբյանի պաշտոնանկությունը կարելի է ասել կանխորոշված էր, որովհետև նրա անունը կապվում է կոռումպացված, նախկին իշխանության հետ ասոցացվող գեներալիտետի հետ: Բացի այդ, խորհրդարանական կառավարման մոդելում հենց ԶՈՒ Գլխավոր շտաբի պետն է համարվում զինված ուժերի ղեկավարը, երկրի, այսպես կոչված, թիվ մեկ զինվորականը: Մովսես Հակոբյանը որևէ կերպ չէր ձգում այս կարգավիճակին։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է սոցիոլոգ Կարեն Սարգսյանի, միջազգայնագետ Հովհաննես Իգիթյանի ու «Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանի հետ:
http://www.1in.am/2358700.html
[:]