Աստղաբան Լուսյա Հակոբյանը տարիներ առաջ ոմն Արտյոմ Հովհաննիսյանից 50 000 դոլար տոկոսով գումար է վերցրել՝ պարտավորվելով ամսեամիս վճարել թե՛ տոկոսը, թե՛ մայր գումարից ինչ-որ մաս: Այժմ վաշխառուն Լ. Հակոբյանին սպառնում է վտարել իր բնակարանից:
«Առաջին լրատվական»– ի հետ զրույցում Լուսյա Հակոբյանը մանրամասնեց եղելությունը՝ մասնավորապես նշելով, որ մոտ հինգ տարի առաջ իր տղայի հետ բնակարան կառուցելու նպատակով գումար է վերցրել Արտյոմ Հովհաննիսյանից՝ նոտարական գրասենյակում պայմանագիր կնքելով:
«Որոշ ժամանակ մենք իր գումարը պարտաճանաչ վերադարձրել ենք, և՛ մայր գումար, և՛ տոկոս: Եկավ ժամանակ, որ էլ չկարողացանք գումարը վերադարձնել, որովհետև տղաս աչքի վիրահատության համար մեկնեց Մոսկվա և 10 օր բացակայեց: Արտյոմը եկավ, ասաց՝ տուր գումարը…
Մենք երկրորդ անգամ էլ գումար վերցրեցինք իրենից՝ իմ տունը գրավ դնելով, այս անգամ 20 000 դոլար վերցրեցինք… Երբ որ մենք իրենից ստացական պահանջեցինք, ասաց. «Ես առանց ստացական եմ գործ անում, շատ մաքուր, «յուվելիռնի» գործ եմ անում, պետք է գումարս վերադարձնեք…»: Նա դիմեց դատարան, մենք դիմեցինք ոստիկանություն…»,- նշեց աստղաբանը: