[:am]Ոստիկանությունը նոր հաղորդագրություն է տարածել Operativ.am[:ru]Ոստիկանությունը նոր հաղորդագրություն է տարածել [:en]Ոստիկանությունը նոր հաղորդագրություն է տարածել [:]

[:am]

ՀՀ ոստիկանությունը հայտարարում է, որ կայացրել է հավաքները դադարեցնելու մասին որոշում, այդ թվում՝ Հանրապետության հրապարակում, որի պարագայում հավաքի մասնակիցները պարտավոր են կատարել «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածով նախատեսված իրենց պարտականությունները, մասնավորապես՝ ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք նպատակաուղղված են հավաքի բնականոն ընթացքը խոչընդոտելուն, հավաքից հեռացվելու դեպքում անհապաղ հեռանալ հավաքի վայրից, հավաքը դադարեցվելու դեպքում անհապաղ հեռանալ հավաքի վայրից: Նշված պարտականությունների չկատարման դեպքում ոստիկանությունն իրավասու է իրականացնել բերման ենթարկելու, ինչպես նաև ուժ գործադրելու գործողություններ: Խնդրում ենք հավաքի մասնակիցներին անհապաղ կատարել հիշյալ պարտականությունները և ոստիկանության ծառայողների օրինական այլ պահանջները: Ոստիկանությունը հորդորում է ծնողներին՝ իրենց անչափահաս երեխաներին դուրս չթողնել հսկողությունից, քանի որ ոստիկանությունը շարունակում է իրականացնել հասարակական կարգի պահպանության միջոցառումներ: Լրագրողներին խնդրում ենք դրսևորել փոխըմբռնում, իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնել այնպես, որ չխոչընդոտվի ոստիկանության ծառայողների գործողոությունները:

[:]

Like this:

Մեր գործընկերները

© 2021 Veles. All rights reserved. Designed by Hakob Jaghatspanyan.
%d bloggers like this: