[:am]Պահանջ՝ քաղաքացի Սերժ Ազատի Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և փախուստը կանխելու ուղղությամբ…
![5-197](https://i0.wp.com/veles.am/wp-content/uploads/2018/07/5-197-300x162.jpg?resize=300%2C162)
Հաղորդում հանցագործության մասին 2018թ. ապրիլի 22-ին ‹‹Արմենիա Մարիոթ›› հյուրանոցում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ այդ պահին դեռևս վարչապետի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանը, խոսքն ուղղելով Նիկոլ Փաշինյանին, բառացիորեն արտաբերեց հետևյալ խոսքերը.
‹‹Դուք չեք գիտակցում պատասխանատվության աստիճանը, դուք դասեր չե՞ք քաղել մարտի 1-ից ››:
Նշված արտահայտությունը ոչ միայն պարունակում է ինքնախոստովանություն 2008թ.-ի մարտի 1-ին 10 քաղաքացիների սպանության, իրավապահների կողմից ոչ իրավաչափ և ոչ համաչափ ուժի, այդ թվում` հրազենի կիրառման հետևանքով հարյուրավոր քաղաքացիների տարբեր աստիճանների մարմնական վնասվածքներ հասցնելու…
![](https://i0.wp.com/newstime.am/wp-content/uploads/2018/05/8-152.jpg?resize=596%2C322)
Վերոնշյալը հաշվի առնելով` պահանջում եմ անհապաղ քրեական հետախուզում հարուցել քաղաքացի Սերժ Ազատի Սարգսյանի նկատմամբ, հանձնարարել անհետաձգելի միջոցներ ձեռնարկելու նրան հայտնաբերելու և նրա հնարավոր փախուստը կանխելու ուղղությամբ:
![](https://i0.wp.com/newstime.am/wp-content/uploads/2018/05/12-39.jpg?resize=540%2C360)
Մարինա Պողոսյան, ‹‹Վելես›› Իրավապաշտման ՀԿ նախագահ
![](https://i0.wp.com/newstime.am/wp-content/uploads/2018/05/18-10.jpg?resize=557%2C721)
http://mamul.pro/?p=16314
[:]