[:am]
![rHJBvrzacwhvCdf-800x450-noPad](https://i0.wp.com/veles.am/wp-content/uploads/2018/05/rHJBvrzacwhvCdf-800x450-noPad-300x169.jpg?resize=300%2C169)
Իրավական պետությունում մարդու իրավունքների պաշտպանության, իրավունքի գերակայության սկզբունքի ապահովման գործում անգերագնահատելի է դատախազության դերը։
Ցավոք, մինչ վերջերս Հայաստանում հաստատված բռնապետության պայմաններում դատախազությունը տարիներ շարունակ իրականացրել է բոլորովին այլ գործառույթներ, բացառապես ծառայելով ժողովրդի իշխանությունը բռնությամբ և կեղծիքով յուրացրած ռեժիմին, սպասարկելով ռեժիմի պարագլուխ Սերժ Սարգսյանի նեղ անձնական և կլանային շահերը, դրա շրջանակում իրականացնելով քաղաքական հետապնդումներ ռեժիմի համար վտանգ ներկայացնող ընդդիմադիր գործիչների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, առանձին գործարարների նկատմամբ, միևնույն ժամանակ կոծկելով ռեժիմի ներկայացուցիչների կատարած ծանր և առանձնապես ծանր հանցագործությունները, նրանց ազատելով քրեական պատասխանատվությունից։
Դատախազության այս վիճակը այլևս անհանդուրժելի է։ Վաղուց հասունացած հանրային պահանջ է, որպեսզի դատախազությունն ի վերջո սկսի գործել իրավունքի դաշտում, պատշաճ իրականացնելով իր սահմանադրական գործառույթները։
Դատախազության այս վիճակի պատասխանատուն գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնող անձն է, ում հայտարարությունը, որ Հայաստանում չկան քաղբանտարկյալներ, լիովին բավարար է հասկանալու, որ նա, մեղմ ասած, համարժեք չէ առկա իրավիճակին և իր զբաղեցրած պաշտոնին։ Դատախազությունը բարեփոխելու և սահմանադրական գործառույթների դաշտ տեղափոխելու համար առաջին կարևոր քայլը պետք է լինի գլխավոր դատախազի հրաժարականը, ուստի անհապաղ պահանջում ենք գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրաժարականը։
https://www.change.org/p/citizens-of-the-republic-of-armenia-%D5%BA%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B6%D5%BB%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A5%D5%B6%D6%84-%D5%B0%D5%B0-%D5%A3%D5%AC%D5%AD%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80-%D5%A4%D5%A1%D5%BF%D5%A1%D5%AD%D5%A1%D5%A6%D5%AB-%D5%B0%D6%80%D5%A1%D5%AA%D5%A1%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%A8?recruiter=339585247&utm_source=share_petition&utm_medium=facebook&utm_campaign=share_petition
[:]