[:am]Պետությունից խոշոր գումարներ են թաքցվել․ կազմակերպությունը աննախադեպ բացահայտումներ է արել Politik.am[:]

[:am]

Մարինա Պողոսյան. «Վելես» իրավապաշտպան հկ-ի նախագահ

 

 

 

 

 

 

 

«Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը դիմումներ է ստացել Երևանի մի քանի բնակիչներից, որոնք պատմում են, որ «Էլիտ Գրուպ»  ՓԲԸ-ն ստվերային  քաղաքականություն է  որդեգրել՝  բնակարաններիվաճառքի իրական գումարների  մեծ մասը պայմանագրերում չնշելով, կանխամտածված  փոփոխելով  մուտքագրված գումարը,  յուրացրել է դրանք, ինչպես նաև՝ խուսափել հարկային պարտավորություններց:

Politik.am-ի հետ զրույցում «Վելես» հկ-ի նախագահ Մարինա Պողոսյանը ասում է.

«Բնակչից գումարը վերցրել են, ու գրանցումներ չեն արել: Ամբողջ ընթացքում խուսափել են հարկերից: Խոսքը միլիոնավոր դրամների մասին է: Այդ ամենի հետ մեկտեղ՝ կառուցապատման աշխատանքներն են վատ արվել: Դեպքեր ունենք, որ 8-10-րդ հարկերից քարեր են թափվել»:

Արթուր Սուքիասյան. փաստաբան

 

 

 

 

 

 

 

 

 

 

Փաստաբան Արթուր Սուքիասյանը, ով ուսումնասիրում է բնակիչների դիմումները, ասում է.«Խոսքը 17 տարբեր շենքերի մասին է: Մի ընտանիքի դեպքում, օրինակ, առքուվաճառքի գումարը կազմել է 100 մլն դրամից ավելի, որից փասաթղթերում ներկայացվել է մոտ 50 մլն դրամը, մյուս (մոտ) 50 մլն-ն չի ցուցադրվել: Այսինքն՝ դրան համապատասխան հարկերը պետությանը չեն վճարվել: Մի ուրիշ դեպքում էլ՝ 20 մլն-ից ավել չի ցուցադրվել փաստաթղթերում»:

Փաստաբանի խոսքով՝ բնակիչների մոտ որոշ փաստաթղթեր բացակայում են՝ մեկի մոտ մի բան կա, մյուսի մոտ մեկ այլ բան: Ուսումնասիրություններն էլ կատարվել են այդ փաստաթղթերի հիման վրա:

Մարինա Պողոսյանն ասում է, որ իրենք մոտակա օրերի ընթացքում պատրաստվում են հանցագործության մասին հաղորդում տալ Ոստիկանությանը:

«Հաղորդումը կտանք «Վելես» հկ-ի, թե բնակիչների կողմից, դեռ որոշված չէ, բայց որ հաղորդում ենք տալու, հստակ է»,-ավելացնում է փաստաբան Արթուր Սուքիասյանը:

Politik.am-ը կապ հաստատեց նաև «Էլիտ Գրուպ»-ի լրատվական բաժնի հետ: Աշխատակիցը, ով չցանկացավ ներկայանալ, խոստացավ ուսումնասիրել «Վելես» հկ-ի հայտարարությունն ու պատասխանել մեզ, բայց արձագանք, այդպես էլ, չստացանք:

«Վելես» հկ-ի՝ օրեր առաջ տարածած հայատարարությանը՝ «Էլիտ Գրուպ»-ի կատարած ապօրինությունների մասին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

http://politik.am/%D5%BA%D5%A5%D5%BF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%AB%D6%81-%D5%AD%D5%B8%D5%B7%D5%B8%D6%80-%D5%A3%D5%B8%D6%82%D5%B4%D5%A1%D6%80%D5%B6%D5%A5%D6%80-%D5%A5%D5%B6-%D5%A9%D5%A1%D6%84%D6%81/[:]

Like this:

Մեր գործընկերները

© 2021 Veles. All rights reserved. Designed by Hakob Jaghatspanyan.
%d bloggers like this: