Վերջին օրերին բուռն կերպով քննարկվում էր ՊՆ-ի կողմից ԱԺ ներկայացված «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին օրենք»-ի նախագիծը, որով նախատեսվում է հազարական դրամ գանձել քաղաքացիների աշխատավարձերից։ Ազգային ժողովը նոյեմբերի 17-ի նիստում առաջին ընթերցմամբ հավանություն տվեց նախագծին:
Օրինագծի վեարբերյալ «Առաջին լրատվական»– ի հետ զրույցում «Վելես» իրավապաշտպան ՀԿ նախագահ Մարինա Պողոսյանը նշեց, որ 1000-ական դրամների վերաբերյալ մեր ժողովրդի մեծ մասը, նաև պատգամավորները երևի իրենց խոհանոցներում ասում են՝ վայ, չէ, չե, բայց հետո գնում են, կողմ են քվեարկում:
«Այսինքն՝ ստացվում է որ մինչ այս օրինագծի ընդունումը զինվորները շատ լացակումած վիճակում էին և այդ 1000-դրամնե՞րը պետք է փրկեն, մենք 1000 դրամներո՞վ պետք է բանակ պահենք: Ես ընդունում եմ, որ մեր ամբողջ ազգը, բոլորս էլ մեր զինվորների համար ամեն ինչ կանենք, քառօրյա պատերազմը ապացուցեց, որ էլի ժողովուրդը հասավ, դրամահավաք կազմակերպեց և այլն:
Բայց մեր երկրում բոլորը չէ, որ հավասար են, և կան մարդիկ, ովքեր այդ հազար դրամով իրականում 10 օր հաց են ուտում, իրենց գոյությունը պաշտպանում են:
Բա էդքան ջոմարդ օլիգարխներ ունենք, սեղանի հաշիվ են փակում իրար հետ նստած, մի անգամ էլ էդ հաշիվը թող փակեին»:
«Վելես» իրավապաշտպան կազմակերպությունը պատրաստվում է հայտարարությամբ հանդես գալ՝ կառավարությանը ներկայացնելով այն բարձրաստիճան պաշտոնյաների անունների ցանկը, ովքեր ներգրավված են քրեական գործերում և զբաղվել են վաշխառությամբ և փողերի լվացմամբ: