Վաշխառության եվս մեկ զո՞հ. հարկադիր կատարողները գործում են քաղաքացու դիմումի հիման վրա(Տեսանյութ) nt.am

 

Երեւանի Աբովյան 38 հասցեում գտնվող գույքն առանց սեփականատիրոջ իմացության տարհանվում է հարկադիր կատարողի կողմից՝ ոմն քաղաքացի Արտավազդ Այվազյանի դիմումի հիման վրա: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց գույքի սեփականատեր Զինա Գյոզալյանի փաստաբան, փաստաբանների պալատի փաստաբան Գեղամ Սիմոնյանը, Արտավազդ Այվազյանը նշված տարածքի նկատմամբ մի շարք հանցակիցների հետ իրավունք է ձեռք բերել հանցավոր ճանապարհով: Փաստաբանի պնդմամբ, տեղի է ունեցել վաշխառության փաստ: Ավելին, ըստ Գ.Սիմոնյանի, ներկայումս քննչական ծառայությունում նույն Արտավազդ Այվազյանի նկատմամբ հարուցված է քրեական գործ վաշխառության հոդվածով, որը փաստաբանի գնահատմամբ, եւս ուղղակի կապ ունի այս խնդրի հետ:

Զինա Գյոզալյանն իր հերթին նշեց, որ խնդրո առարկա գույքը՝ կտորի խանութը, 18 տարի է սեփականության իրավունքով պատկանում է իրեն: Այս խնդրի հետ կապված իր ընտանիքը 2 տարի է, ինչ քաշքշուկների մեջ է: Այժմ նա հրաժարվում էր ստորագրել հարկադիր կատարողի գույքացուցակի տակ:

Փաստաբանը տեղեկացրեց նաեւ, որ այսօր առավոտվանից անհայտ քաղաքացիական անձինք դեպքի վայրում ոստիկանների ներկայությամբ վիրավորել և անպատվել են իր պաշտպանյալին: Փաստաբանի խոսքերով հարկադիր կատարողներից միայն փոխգնդապետ Իսրայելյանն է ներկայացել, իսկ մյուս աշխատակիցները չնայած իր պահանջին, հարկ չեն համարել ներկայանալ:
Կառլեն Թադևոսյան

Սկզբնաղբյուրը`
http://www.nt.am/am/news/192461/

 

Like this:

Մեր գործընկերները

© 2021 Veles. All rights reserved. Designed by Hakob Jaghatspanyan.
%d bloggers like this: