[:am]Վարչապետի հակակոռուպցիոն ծրագրի շրջանակներում դատախազությունը ստանձնել է Հ. Երիցյանի պաշտպանի դերը[:]

[:am]

97507

2014թ-ից մեր կազմակերպությունը ստանձնել է մի խումբ  անձանց իրավունքների պաշտպանությունը, որոնք  իրենց  պնդմամբ  տուժել են  ՀՀ քաղաքացիական ավիացիայի վարչության նախկին պետ Հովհաննես  Երիցյանի և իր  ղեկավարած  խմբավորման հակաօրինական  գործողություններից:

2014թ-ից քաղաքացիների հաղորդումների  հիման վրա ՀՀ  Քր.օր-ի տարբեր հոդվածներով   հարուցվել են  թիվ 17112714,  57125116, 13127214, 63203516, 13142214  քրեական գործերը:  Նշված քրեական գործերի քննությունը կատարվել է   բացարձակապես  թերի, կողմնակալ,  ոչ  օբյեկտիվ՝  ակնհայտորեն   նպատակ հետապնդելով պաշտպանել Հ. Երիցյանի շահերը: Հիմնականում բոլոր վերընշված քրեական գործերի  շրջանակներում Հ. Երիցյանին ընձեռնվել է  արտոնյալի  կարգավիճակ՝ կամ  չի  հարցաքննվել, կամ  չի առերեսվել, կամ  առերեսման  ներկայացել է  զենքով և  այլն: Շարունակական քրեական գործերը շուտափույթ  կարճվում են,  դիմումատուներին միտումնավոր մինչև քրեական  գործի ավարտը  տուժող  չեն ճանաչում, որպեսզի  վերջիններիս զրկեն  իրենց քրեադատավարական  իրավունքներից, կարճված քրեական գործերի բողոքարկումների վերաբերյալ  ՀՀ դատախազությունը նույնիսկ որոշումներ չի կայացնում, ստեղծելով երկարատև դատական քաշքշուկ:  Այս ամենի մասին  բազմիցս  դիմումներ են  ներկայացվել  ՀՀ դատախազություն  և  ՀՀ քննչական  կոմիտե, ինչպես  նաև  եղել են  բազմաթիվ  հրապարակումներ ԶԼՄ-ներում, սակայն  իրավապահ  մարմինները բացարձակապես  անհաղորդ են:  Ավելի քան երեք տարվա  ընթացքում  ակնհայտ է  ՀՀ  դատախազության,  ՀՀ քննչական  կոմիտեի  սուբյեկտիվ  վերաբերմունքը  դեպի Հ. Երիցյանի անձը:  Բոլոր  հինգ  քրեական  գործերի նույնիսկ թերի   քննության  պարագայում  ակնհայտ է որ Հ. Երիցյանը տարիներ ի վեր զբաղված է  եղել առանձնապես  խոշոր  չափի գումարների  ստվերային   շրջանառությամբ,  ինչը   բացառձակ   չի   հետաքրքրել  նախաքննության  և  նախաքննությունը վերահսկող մարմնին:  Ինչ  վերաբերվում է  մեր  կազմակերպության   բոլոր միջնորդություններին   հարցաքննելու  Հ. Երիցյանին, պարզելու  մի քանի  միլիոն  դոլարի  հասնող՝  Հ. Երիցյանի  կողմից  շրջանառվող  գումարների   ծագումը և  դրանց  իրական  պատկանելությունը,  ապա  դրանք  իհարկե մերժվել են և  մերժվում են: Միայն  թիվ 17112714,  57125116, 13127214, 63203516, 13142214, 16105311  քրեական գործերի քննության շրջանակներում  ակնհայտ է դարձել որ Հ. Երիցյանի կողմից  շրջանառված  գումարների   քանակը  կազմել է 2.673.000 ԱՄՆ դոլար: Ավելին  դատախազությունը  հովանավորելով Հ. Երիցյանին  ջանք  ու  եռանդ  չի  խնայում   անընդմեջ   բողոքարկելով  դատարանների  կողմից    ի  շահ  օրենքի  և  քաղաքացիների  խախտված  իրավունքների  վերացմանը   միտված  կայացված   որոշումները: Այսպես՝ 

Զինա Մելիքյանի  գործով  ՀՀ  Կենտրոն և Նորք- Մարաշ   վարչական շրջանների   առաջին  ատյանի   դատարանը / ինչպես   նաև  ՀՀ  Վերաքննիչ  դատարանը/   իր  որոշման  մեջ  հստակ  նշել է  Զ. Մելիքյանի  խախտված  իրավունքների  վերաբերյալ, սակայն դատախազությունը  հասել է  վճռաբեկ  դատարան՝ Հ. Երիցյանին  պատասխանատվությունից  փրկելու   նախաձեռնությամբ:

Գայանե Թումասյանի գործով  ՀՀ  դատախազությունը  ավելի քան  երեք  տարի է   լծվել է   նույն  Հ. Երիցյանի   շահերի  պաշտպանության   գործընթացին   և   չխնայելով  ժամանակը  ու   հարկատուների  միջոցները  բոլոր  հնարավորին  միջոցներով  փորձում է  փրկել Հ. Երիցյանին  պատասխանատվությունից:

Դավիդ Ստեփանյանի հաղորդման  հիման  վրա կյանքի  սպառնալիքի  փաստի  առթիվ   հարուցված  քրեական  գործով միևնույն  պատկերն է՝   վերջինս  նախաքննության  մարմնին  ի  հավաստումս  իր  հաղորդման   ներկայացվել է   նաև  Հ. Երիցյանի  կողմից  հայհոյախառն  կյանքի   սպառնալիքներ  պարունակող   ձայնագրություններ  և  նույնիսկ  այդ  պարագայում  դատախազությունը  փորձում է  քրեական  գործի  վարույթը  կարճելով  փրկել Հ. Երիցյանին  և   մեզ  անհայտ  ինչ որ   ԱԱԾ  գեներալի, որի մասին  որպես  վաշխառու ձայնագրություններում  նշում է  Հ. Երիցյանը:

Ենթադրում ենք որ  Հ. Երիցյանը 2000-2002 թթ. աշխատելով ՀՀ քաղաքացիական ավիացիայի  վարչության պետի պաշտոնում  չեր կարող  երկու  տարվա  ընթացքում  կուտակել  նման  գումարներ  օրինական  ճանապարհով, ավելին ՝ Հ. Երիցյանի կողմից տվյալ  գումարները շրջանառությունը կրել է  բացառապես  ստվերային և միջնորդավորված  բնույթ: Փաստացի  վերջինիս կողմից գումարները  վաշխառելը հետապնդել է ոչ միայն հավելավճար ստանալու նպատակ, այլ  հանդիսացել է նաև  միջոց անօրինական  ճանապարհով ձեռք  բերված  գումարները  այդ  միջոցով  օրինական գույքի  վերածելու  համար:  Մենք ունենք  հիմնավոր  կասկածներ որ  կոռուպցիայի և այլ անօրինական գործողությունների   արդյունքում  ստացված եկամուտները  թաքցնելու  և օրինականացնելու  նպատակով վերջինիս կողմից վաշխառության միջոցով կնքվել են  մի շարք  շինծու  առուվաճառքի պայմանագրեր, որոնց միջոցով  անհայտ ծագում ունեցող գումարները  ոչ  միայն   բերել են հավելյալ եկամուտներ  Հ. Երիցյանին  այլև վերածվել են  անշարժ գույքերի գրանցված  երրորդ  անձանց  անունով,  որոնց  իրական  սեփականատերը   հանդիսանում է Հ. Երիցյանը: Գումարների նման շրջանառությունը իրենից  ներկայացնում է  փողերի   լվացման դասական սխեմա:  

  

 

 [:]

Like this:

Մեր գործընկերները

© 2021 Veles. All rights reserved. Designed by Hakob Jaghatspanyan.
%d bloggers like this: