[:am]

«Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը համագործակցության է հրավիրում ներառական կառավարման փորձագետի։
Փորձագետը հինգ ամիսների ընթացքում պարբերաբար խորհրդատվություն է տրամադրելու կազմակերպության հետազոտողին, դասընթացավարներին, ներառական կառավարման թեման լուսաբանող լրագրողներին։
Աշխատավայրը՝ Երևան։
Աշխատանքի տևողությունը՝ 5 ամիս (2018 հոկտեմբեր – 2019 փետրվար)։
Վարձատրությունը՝ պայմանագրային։
Պահանջվող որակավորումներն ու փորձը․
– Բարձրագույն կրթություն սոցիոլոգիայի, քաղաքագիտության, իրավագիտության կամ մարդու իրավունքների ոլորտում։
– Խորքային գիտելիքներ ներառականության և ներառական կառավարման ոլորտում։
– Գրավոր և բանավոր հայերենի գերազանց իմացություն։
Հետաքրքված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը և կարճ ուղեկցող նամակ velesngo@gmail.com էլեկտրոնային հասցեին մինչև հոկտեմբերի 7-ը ներառյալ՝ առարկա բաժնում նշելով «փորձագետ»։
[:]