[:am]
“Վելես” իրավապաշտպան ՀԿ-ի հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել փաստաբան Մկրտիչ Դավթյանի (արտոնագիր 1186) վերաբերյալ առ այն, որ վերջինս կատարել է փաստաթղթային կեղծիքներ, կազմել կեղծ պայմանագրեր, որոնց հիման վրա հետագայում փորձել է դատարաններով գումարներ պահանջել իր վստահորդներից։ Նախաքննությունը շարունակվում է: Եթե կան տուժածներ սույն փաստաբանի գործունեությունից կարող են դիմել “Վելես” ՀԿ հետևյալ հեռախոսահամարով՝ 010 578551։ Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Continue reading at https://acblog.am/?p=5589 | AntiCorruption[:]