[:am]
«Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը համագործակցության է հրավիրում հետազոտողների ՀՀ կառավարությունում և քաղաքական կուսակցություններում ներառականության վերաբերյալ ուսումնասիրություն իրականացնելու և առաջարկությունների փաթեթ մշակելու համար։
Աշխատավայրը՝ Երևան։
Աշխատանքի տևողությունը՝ 5 ամիս (2018 հոկտեմբեր – 2019 փետրվար)։
Վարձատրությունը՝ պայմանագրային։
Պահանջվող որակավորումներն ու փորձը․
– Բարձրագույն կրթություն սոցիոլոգիայի, քաղաքագիտության, իրավագիտության կամ մարդու իրավունքների ոլորտում։
– Հետազոտություններ իրականացնելու առնվազն երկու տարվա փորձ։
– Բավարար գիտելիքներ ներառականության և ներառական կառավարման ոլորտում։
– Գրավոր հայերենի գերազանց իմացություն։
Հետաքրքված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը և կարճ ուղեկցող նամակ velesngo@gmail.com էլեկտրոնային հասցեին մինչև հոկտեմբերի 7-ը ներառյալ՝ առարկա բաժնում նշելով «հետազոտող»։
[:en]
[:]