[:am]«Վելես» ՀԿ-ն COVID-19-ից  և  հետտրավմատիկ սթրեսային խանգարումներից (ՀՏՍԽ) տուժած քաղաքացիների համար ստեղծում է հոգեբանական աջակցության կենտրոն[:en]Veles NGO Establishes Psychological Help Center for Citizens Impacted by  post-traumatic war-related stress disorder (PTSD) and COVID-19[:]

[:am]

Հարգելի քաղաքացիներ, ուրախ ենք տեղեկացնել, որ «Վելես» հասարակական կազմակերպությունը «Տեղական նախաձեռնությունների կանադական հիմնադրամի» աջակցությամբ սկսում է «Հոգեբանական աջակցության կենտրոն COVID-19-ից  և հետտրավմատիկ սթրեսային խանգարումներից տուժած քաղաքացիների համար» ծրագիրը, որը տևելու է մինչև 2022 թ․ փետրվարը։

Ծրագրի շրջանակներում հոգեբանների խումբը անվճար հեռավար և խմբային/ անմիջական հոգեբանական աջակցություն են տրամադրելու քաղաքացիներին, ովքեր COVID-19-ով կամ ՀՏՍԽ -ից  պայմանավորված հայնտվել են ծանր սոցիալական և հոգեբանական պայմաններում։ Առանձնահատուկ ուշադրության են արժանանալու խոցելի խմբերի ներկայացուցիչները, այդ թվում և երեխաները, ովքեր կարող են դիմել մեզ ինքնուրույն կամ ծնողների միջոցով։

Ծրագրի շրջանակներում կազմակերպվելու են  սահմանամերձ մարզերում հանդիպումներ հոգեբանների հետ, ինչպես  նաև առցանց հոգեթերապիայի սեանսներ լայն հասարակության համար։

Հետևեք «Վելես» ՀԿ-ի էջերին Facebook-ում, Twitterում և Youtubeում Հոգեբանական կենտրոնի աշխատանքներին իրազեկվելու և հոգեբանական անվճար աջակցություն ստանալու համար։

Հոգեբանական աջակցության կենտրոնի հեռախոսահամարները՝
Թեժ գիծ 08000-1313
+37433 801380 (Whats App, Viber, Telegram)
+37441 403513

[:en]

We are pleased to announce that Veles Human Rights NGO with the support of the Canada Fund for Local Initiatives is launching a project called “Enhancing mental-health resilience of Covid-19 and post-traumatic war-related stress disorder (PTSD) through psychological assistance and a nationwide advocacy campaign in Armenia” .The project will run until February 2021.

Veles NGO has established Psychological Help Center for people Impacted by post-traumatic war-related stress disorder (PTSD) and COVID-19. In the framework of the project a group of psychologists will provide all available kinds of free psychological support. The project is focused on vulnerable groups including women , children and minorities. We will organize group sessions with psychologists in the border regions and provide online psychotherapy sessions for the general public.

Follow the pages of “Veles” NGO on Facebook, Twitter and Youtube to get acquainted with the work of the Psychological Center and to get free psychological support.

Hotline 08000-1313
+37433 801380 (WhatsApp, Viber, Telegram)
+37441 403513

 [:]

Like this:

Մեր գործընկերները

© 2021 Veles. All rights reserved. Designed by Hakob Jaghatspanyan.
%d bloggers like this: