[:am]Խորհրդարանի արտահերթ ընտրությունը մեկ տարի անց կազմակերպելու մասին հայտարարող խորհրդարանական ուժերը՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, փորձում են այդ հանգամանքը հիմնավորել նրանով, որ մայիսը նպաստավոր է ժամանակային առումով, ընտրության գործընթացին պատրաստվելու առումով: Այդ տեսանկյունից հաճախ է խոսվում, որ դեմ չեն արտահերթին, դեմ են հապճեպ արտահերթին: Թվում է, որ բավական ռացիոնալ դիտարկում է: Սակայն դա միայն թվում է, որովհետև դեկտեմբերին անպատրաստ ուժը պատրաստ չի լինելու նաև մայիսին, և մի քանի ամիսը, ըստ էության, չի փոխելու ոչինչ թե՛ այսպես ասած՝ քաղաքական ուժերի պատրաստ լինելու, թե՛ նաև մրցակցության կամ քաղաքական դաշտի կայացվածության և այլնի առումով: Իրականում անտրամաբանական են անգամ Ընտրական օրենսգրքի վերաբերյալ շահարկումները՝ նկատի ունենալով այն, որ ներկայիս օրենսգիրքը այդ ուժերն, ըստ էության, հենց իրենց համար էլ պատրաստել են, հետևաբար իրենք կոմֆորտ պետք է զգան դրա մեջ, ոչ թե փոխելով:Այդ դեպքում որն ընտրությունների հանրային պահանջը ձգձգելու իրական պատճառը:
«Առաջին լրատվական»– ի հետ թեմայի շուրջ քննարկմանը մասնակցեցին իրավապաշտպան Մարինա Պողոսյանը, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
Ստեփան Գրիգորյանի դիտարկմամբ՝ ՀՀԿ-ն չի համաձայնի, որ արտահերթ ընտրություններ լինեն: Նրա խոսքով՝ ՀՀԿ-ն անվստահելի գործընկեր է, և ինչպես չենք հավատում Ալիևին կամ Մամեդյարովին, այնպես էլ պետք չէ հավատալ ՀՀԿ-ին՝ մի օր մի բան են ասում, մյուս օրն՝ այլ:
Սամվել Մարտիրոսյանի դիտարկմամբ՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ եռյակը նոր չի ձևավորվել. «Այս եռյակն ուզում է արտահերթ ընտրությունները ձգձգել մինչև մայիս, որովհետև, ըստ Սահմանադրության, վարչապետի գործունեության մեկ տարին լրանալուց հետո ԱԺ-ն կարող է անվստահություն հայտնել վարչապետին: Բայց ամեն նմանատիպ քայլ ավելի է բարձրացնում Ն. Փաշինյանի վարկանիշը. Նիկոլի վարկանիշը կարող է խփի-անցնի 100 տոկոսը»:
Մարինա Պողոսյանը հավելեց, որ ամեն այդպիսի քայլից հետո ժողովրդի ցասումն է ավելանում. «ժողովրդի համբերությունը ռեզինից չէ: Ես կողմ եմ սիրո և հանդուրժողականության մթնոլորտին, բայց ո՞ւմ սիրենք, ԱԺ-ին, որ մեր նկատմամբ անընդհատ բռնությո՞ւն է կիրառում: Շարմազանովն ասում է՝ Սահամանդրությունը կբռնաբարվի. ավելի լավ է թուղթը բռնաբարվի, քան թե ժողովուրդը: Սահմանադրական փոփոխություններն ընդունեցին մանդատի գողերը, մենք ի՞նչ գործ ուենքն իրենց ընդունած սահամանդրության հետ… Սրանք մեր ժողովրդի թշնամին են»:
Ս. Գրիգորյանի խոսքով. «ԱԺ-ն դուրս եկավ ժողովրդի դեմ, ԱԺ-ն ձեռք է առնում ժողվրդին»: Նրա գնահատմամբ՝ նոր օրինագծի ընդունումը հակաժողովրդավարական քայլ է:
«Վարչապետը չպետք է հրաժարական տա: Նա միակն է, ով լեգիտիմ է և վայելում է ժողովրդի վստահությունը,- ընդգծեց Ստեփան Գրիգորյանը՝ հավելելով, որ մեր երկրին կայունությունը շատ պետք է և կայությունության միակ գործոնը վարչապետը և նոր կառավարությունն են:
Մանրամասն՝ տեսանյութում:
https://www.1in.am/2437871.html
[:]