[:am]https://www.youtube.com/watch?v=mTH1zRbikd0
«Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը ինձ համար ցինիկության գագաթնակետն էր»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը և հավելեց՝ ինչի՞, նա խոսելու իրավունք ունի՞:
Մեր զրուցակիցը նշեց, որ հարցազրույցն իր մեջ ոչ այն է՝ խղճահարություն, ոչ այն է՝ նողկանք է առաջացրել. «Մինչև վերջ չեմ նայել հարցազրույցը, որովհետև հիշեցի Մարտի 1-ը, «Բարև, Ռոբը», թալանված տնտեսությունը…»:
Մարինա Պողոսյանի կարծիքով՝ Ռոբերտ Քոչարյանը, խոսելով տնտեսական աճի մասին, երևի իր սեփական տնտեսական աճն է նկատի ունեցել:
«Ցավալի է, որ Քոչարյանն իր պիղծ ձեռքերով կպել է մեր քաղաքի սրտին՝ Կասկադին, և հողերն օտարել օտարերկրյա քաղաքացիներին, և նրանք պարզ չի՝ ովքեր են»,- նշեց Մարինա Պողոսյանը՝ հավելելով, որ ինքն իր մաշկի վրա զգացել է, թե ինչ է նշանակում Քոչարյանի պես մետաստազը:
Մեր զրուցակից ընդգծեց. «Վենդետայի դասագիրքը գրել է ինքը՝ Քոչարյանը: Հիմա երևի ինքը զարմանում է, հա՞, որ ինչ-որ մեկը իր ուղեցույցներն իր դեմ է օգտագործում»:
https://www.1in.am/2398117.html[:]