[:am]
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը այսօր մերժեց Հասմիկ Սարգսյանի պաշտպանների կողմից ներկայացված բողոքը:
«Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը shabat.am լրատվականի հետ զրույցում ներկայացրեց մանրամասներ:
Երեք անչափահաս երեխաների մայր Հասմիկ Սարգսյանը 10.000 դրամի չափով գողություն կատարելու մեղադրանքով 5 տարվա ազատազրկման է դատապարտվել:
Անդրադառնալով բողոքի մերժմանը՝ Պողոսյանը նշեց. «Մենք նաև տվել էինք հաղորդում Հասմիկի նկատմամբ խոշտանգումների վերաբերյալ, որ կատարվել են քննչական մարմիններում»:
Մեր այն հարցին, թե ինչ խոշտանգումների մասին է խոսքը, Պողոսյանը պատասխանեց. «Ոչինչ չի կարող արդարացնել ոստիկանությունում տեղի ունեցած կտտանքներն ու խոշտանգումները: Հասմիկից ցուցմունքները կորզել են խաբեությամբ, մոլորության մեջ գցելով, ճնշում գործադրելով: Նրան ստիպել են սխալ ցուցմունք տալ գողացված գումարի վերաբերյալ՝ հավատացնելով, որ չի դատվելու: Վախեցրել են, քանոնը կոկորդին են դրել՝ ասել են կխրենք: Առաջարկել են համագործակցել ոստիկանության հետ»:
Իրավապաշտպանը նշում է, որ այս խոշտանգումները տեղի են ունենցել Հասմիկի մանկահասակ երեխայի ներկայությամբ: Պողոսյանը կարծում է, որ օրենքի և բարոյականության հակասություն կա: Նա պատրաստվում է դիմել վերաքննիչ դատարան:
Մարինա Պողոսյանը նշեց, որ փաստաբանների և իրավաբանների կողմից ճնշում է եղել իր վրա. «Ասում էին՝ ես գողի եմ պաշտպանում»:
Իրավապաշտպանը կարծում է. «Այո՛, գողությունը վատ բան է, բայց պետությունը չպետք է թողնի իր քաղաքացուն անտեր ու սոված, մարդը հո՞ չի գնա մեռնի»:
https://shabat.am/am/article/198579/10000-drami-goghutyan-hamar-kiny
[:]