![](https://veles.am/wp-content/uploads/2015/09/Կիրակոսյաններ.jpg)
Կիրակոսյանի գործը
Կիրակոսյանի գործը
Ըստ գործի նյութերի՝ Գյումրիի բնակիչ Վոլոդյա Կիրակոսյանը 2011 թվականին ամուսնության հետ կապված ծախսերը հոգալու համար ստիպված է եղել տոկոսով 1500 ԱՄՆ դոլար պարտք վերցնել Մելադա Սարգսյանից: Կիրակոսյանի ընտանիքը ստիպված է եղել ավելի մեծ գումարներ տոկոսով վերցնել՝ նախնական պարտքից գոյացած տոկոսները մարելու համար, արդյունքում պարքը մեծացել է, տոկոսները՝ աճել: Մինչ օրս Վոլոդյան Կիրակոսյանը վճարել է ավելի քան 73.200 ԱՄՆ դոլար:
Բարեկամներից պարտք վերցնելուց, ոսկեղենը գրավ դնելուց, գույքը վաճառելուց հետո Կիրակոսյանի ընտանիքը դարձյալ ի վիճակի չի եղել ազատվել պարտքերից, վճարված ամբողջ գումարով մարել են միայն տոկոսները:
Մելադա Սարգսյանը դիմել է դատարան՝ Կիրակոսյաններից 34600 ԱՄՆ դոլար բռնագանձելու պահանջով: Կիրակոսյանների ողջ գույքը եւ բանկային հաշիվները կալանքի տակ են: Կիրակոսյանները դիմել են ոստիկանություն՝ ընդդեմ Մելադա Սարգսյանի, հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասով, որով արգելվում է ամսեկան 4 տոկոսից բարձր տոկոսադրույքով գումար պարտքով տալը:
Մելադան, սակայն, պատասխանատվության չի ենթարկվել: Հունիսի 15-ին քրեական գործի քննությունը կարճվել է, Կիրակոսյանները կարճման որոշման դեմ բողոք են ներկայացրել դատարան:
Կիրակոսյանները «Վելես» իրավապաշտպան կազմակերպությանն է դիմել 2015 թվականներին: Կազմակերպությունը Կիրակոսյաններին տրամադրում է իրավաբանական խորհրդատվություն եւ ներկայացնում է նրանց շահերը դատարանում: