Առաքելություն
«Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության առաքելությունն է պաշտպանել մարդու իրավունքները Հայաստանի Հանրապետությունում, նպաստել ժողովրդավարական գործընթացների և օրենքի գերակայության կայացման խթանմանը կոռուպցիայի և դրա տարատեսակ դրսևորումներ դեմ անողոք պայքար իրականացնելով, որը էականորեն կբարելավի ՀՀ Հանրապետության ժողովրդի կենսամակարդակը և ապրելակերկը, կվերականգնի հանրության հավատը արդարության և արդարադատության հանդեպ։
«Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության տեսլականն է նպաստել, որ Հայաստանի Հանրապետությունը դառնա օրենքի և իրավունքի գերակայության երկիր, ուր մարդը կլինի բարձրագույն արժեքը և պաշտպանված կլինի ամեն մարդու իրավունք, ուր կլինի հավասարություն օրենքի առջև, որը հնարավոր է բացառապես հակակոռուպցիոն պայքարի միջոցով։