Հարգելի լրատվամիջոցներ եւ լրագրողներ

Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11:00-ին, Վերաքննիչ քրեական դատարանում կայանալու է դատական նիստ (նախագահող դատավոր Գագիկ Ավետիսյան), որի շրջանակներում քննվելու է դատախազության ներկայացրած բողոքն ընդդեմ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած որոշման:

Վերոնշյալ որոշմամբ դատարանն ամբողջությամբ բավարարել էր «Վելես» հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանի բողոքը: Վերջինս բողոքարկել էր ՀՀ քաղաքացիական ավիացիայի նախկին պետ Հովհաննես Երիցյանի դեմ հարուցված քրեական գործի կարճման որոշումը: Դատարանը հաստատել էր այն փաստը, որ քննչական մարմինը օբյեկտիվ եւ բազմակողմանի քննություն չի իրականացրել՝ բավարարելով բողոքը:

Դատախազությունը, չհաշտվելով ընդհանուր իրավասության դատարանում կրած պարտության հետ, բողոք է բերել Վերաքննիչ քրեական դատարան:

Հիշեցնենք, որ Հովհաննես Երիցյանի դեմ քրեական գործը հարուցվել էր «Վելես» հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանի հաղորդման հիման վրա: Պողոսյանը քննչական մարմին հայտնել էր, որ նախկին պաշտոնյան սուտ մատնություն է կատարել իր դեմ, կեղծ տեղեկություններ է հայտնել ոստիկանությանը իր մասին՝ նպատակ հետապնդելով վախեցնել եւ լռեցնել իրեն, որոնց արդյունքում քրեական գործ էր հարուցվել իր դեմ:

Խնդրում ենք ձեզ ներկա գտնվել Վերաքննիչ քրեական դատարանի կողմից բողոքի քննությանը եւ լուսաբանել դատական գործի ընթացքը:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 091 421981

 

Կանխավ շնորհակալություն

Ելենա Ադամյան

Ծրագրերի ղեկավարի օգնական

Like this:

Մեր գործընկերները

© 2021 Veles. All rights reserved. Designed by Hakob Jaghatspanyan.
%d bloggers like this: