Ամիսներ առաջ «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը դիմել էր ՀՀ քննչական կոմիտե՝ ահազանգելով, որ թիվ 14149815 քրեական գործով քննիչ Անդրանիկ Վարդանյանը ապօրինի որոշում է կայացրել եւ արգելանք է դրել գործով որպես վկա անցնող Ա. Հ.-ին պատկանող անշարժ գույքի վրա: Քրեական գործի վարույթը շարունակել է Արաբկիրի քննչական բաժնի ավագ քննիչ Լ. Յոլչյանը, ով արգելանքի որոշումը չի վերացրել, ինչի պատճառով էլ ենթարկվել է «խիստ նկատողություն» կարգապահական տույժի:
«Վելես» ՀԿ-ին ուղղված գրությունում ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետ Գ.Լ. Նավասարդյանը հայտնում է, որ մեր դիմումների հիման վրա կատարվել է ծառայողական քննություն եւ բացահայտվել է, որ ավագ քննիչ Լ. Յոլչյանը թույլ է տվել քրեադատավորական օրենքի կոպիտ խախտում:
Նշենք, որ «Վելես» ՀԿ-ն մեկ այլ դիմում էլ է ուղարկել ՀՀ քննչական կոմիտե՝ պահանջելով տույժի ենթարկել նաեւ քննիչ Անդրանիկ Վարդանյանին, ով կայացրել էր ապօրինի որոշում՝ արգելանք դնելու մասին: