՛՛Վելես՛՛ ՀԿ-ի հայտարարությունը ստեղծված իրավիճակի վերաբերյալ

”Վելես” Իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հորդորում է ոստիկանությանը և ՀՀ իշխանությանը զերծ մնալ արկածախնդրությունից, բռնությունից, մարդու իրավունքների զանգվածային խախտումներից, Արցախյան պատերազմում հերոսացած տղաներին իբրև ահաբեկիչ (տեռորիստ) պիտակավորումից: Մենք ինքներս դեմ ենք բոլոր տեսակի բռնություններին և մարդասպանությանը:

 

Ցավում ենք ցանկացած մարդկային կորստի համար, սակայն դեմ ենք երկակի ստանդարտների կիրառմանը, առավել ևս մարդասպանության դեպքում: 2008թ. մարտի 1-ի մարդասպանությունները առայսօր մնացել են անպատիժ, փաստորեն նույնիսկ մարդասպանության դեպքում մեր երկրում կա խտրականություն՝ ոստիկանի մահվան դեպքում բոլորը մարդասպան են և ահաբեկիչ, իսկ իր իրավունքներին տեր կանգնած քաղաքացուն բռնության ենթարկելը և սպանելը կոչվում է հասարակական կարգի պահպանում: Մենք կողմ ենք հարցերի լուծման խաղաղ, օրինական և սահմանադրական ճանապարհին, սակայն փորձը ցույց է տվել, որ խաղաղ ցույցերի մասնակիցները ջրցանվում են, ենթարկվում բռնության կամ կալանավորվում:

 

Սահմանադրություն չունենք, այն չի գործում, քանի որ ընդունվել է զանգվածային կեղծիքների միջոցով: Փաստացի մեր երկրում սպառված են հարցի լուծման խաղաղ և օրինական բոլոր տարբերակները և մարդիկ ստիպված են դիմել ծայրահեղ քայլերի՝ հանցավոր ճանապարհով իշխանությունը զավթած ռեժիմի դեմ պայքարելու համար: Մի ամբողջ ազգ շուրջ 25 տարի պատանդ է իշխանության ձեռքում և այս դեպքում հարց է ծագում թե ովքեր են ահաբեկիչները…

Like this:

Մեր գործընկերները

© 2021 Veles. All rights reserved. Designed by Hakob Jaghatspanyan.
%d bloggers like this: