ՀՀ նախկին գլխավոր դատախազի որդուց «քցված» ռուս գործարարը կշարունակի ներդրումներ անել Հայաստանում 1in.am[

 

Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Սուրեն Օսիպովի որդու ծրագրած խաբեության զոհ դարձած ռուս գործարար Ալեքսեյ Կորեպանովի բողոքների հիման վրա վերջապես քրեական գործ է հարուցվել, և այսօր նա առաջին անգամ հարցաքննվել է։

Մինչ այդ նա տևական ժամանակ իր գումարները և տարածքները հետ ստանալու համար պայքարում էր դատական ատյաններում, սակայն ապարդյուն։

Իրավապաշտպանը ևս նշեց, որ ռուս գործարարներին չի հաջողվել քաղաքացիական հայցերի ճանապարհով հետ բերել իրենց ունեցվածքը, այդ պատճառով էլ աշխատեցին այնքան, մինչև քրեական գործ հարուցվեց։

Ալեքսեյ Կորեպանովն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ հավատացած է, որ դատական համակարգում արդարադատության չհասնելուց հետո գոնե իրավապահ մարմինները կնպաստեն, որպեսզի իրականությունը վեր հանվի, և իր գումարները հետ վերադարձվեն։

Միանշանակ կարծիք չկա, բայց իրավիճակը հուսադրող է։ Կարողացել ենք գործը վերաբացել, և դա մեծ արդյունք է։ Ես հասկանում եմ, թե դա որքան դժվար է՝ այդ արդյունքին հասնելը։ Մեծ հույս ունեմ, որ արդյունքի կհասնենք։

Անկախ ամեն ինչից՝ ռուս գործարարը չի հիասթափվել Հայաստանից և նոր ներդրումներ է կատարել և շարունակելու է կատարել։

«Մեկ ամիս առաջ Լեռնային Ղարաբաղում էի։ Ես ներդրում արեցի, այդ նախագիծը նվիրեցի արցախցիներին։ Ուղղակի նվիրեցի, քանի որ ինձ պարզապես դուր եկան մարդիկ։ Նրանք սովորական մարդիկ են։ Դրան գումարած, ես կարծում եմ՝ նոյեմբերին դուք կլսեք մի ծրագրի մասին, որը Հայաստանում զարգանում է։ Դա բավականին հնչեղ ծրագիր է, որը կբարձրացնի Հայաստանի հեղինակությունը,-նշեց գործարարը։
Սկզբնաղբյուրը`http://www.1in.am/1742481.html

 

Like this:

Մեր գործընկերները

© 2021 Veles. All rights reserved. Designed by Hakob Jaghatspanyan.
%d bloggers like this: