Կոռուպցիայի ամենամեծ դրսևորումը անգրագիտությունն է իրավապահ համակարգում 1in.am

 

%d5%af%d5%b8%d5%bc%d5%b8%d6%82%d5%ba%d6%81%d5%ab%d5%a1%d5%b5%d5%ab-%d5%a1%d5%b4%d5%a5%d5%b6%d5%a1%d5%b4%d5%a5%d5%ae-%d5%a4%d6%80%d5%bd%d6%87%d5%b8%d6%80%d5%b8%d6%82%d5%b4%d5%a8-%d5%a1%d5%b6%d5%a3

Օրենքը լավ է այն երկրում, որտեղ կիրառելի է: Օրենք ընդունելը չպետք է լինի ինքնանպատակ՝ միայն ավելի զարգացած, եվրոպական երկրներին նմանվելու համար: «Առաջին լրատվական»– ի հետ զրույցում այս մասին ասաց «Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողսյանը՝ անդրադառնալով Ազգային ժողովի կողմից ապօրինի հարստացումը քրեականացնող օրինագծի ընդունմանը:

«Ապօրինի հարստացման օրենքի թիրախ են հանդիսանալու և հանցակազմի սուբյեկտ են դիտարկվելու բարձրաստիճան պաշտոնյաները և նրանց հետ փոխկապակցված անձինք: Արդյո՞ք տարիների ընթացքում մենք տեսել ենք, որ որևէ պաշտոնատար անձ որևէ բանի համար պատասխանատվություն կրի: Մեր երկրում առավելագույնը խոսում են և տեղափոխում են այլ աշխատանքի կամ ռեզերվ»,- նշեց Մ. Պողոսյանը:

Նրա դիտարկմամբ՝ օրենքները լավ են օրենքների գերակայության երկրում: Նա խոսքով՝ մեր երկրում չկա օրենք, որ քաղաքացիներին պետք է ծեծել կամ ճնշել, բայց առանց օրենքի կիրառվում է: Իսկ այլ պարագայում, երբ պետք է կիրառել օրենքը, հաճախ այն չի կիրառվում:

Մարինա Պողոսյանը մտավախություն հայտնեց, որ ապօրինի հարստացման մասին օրենքը կարող է դառնալ բամբասանքի աղբյուր: «Ես մտավախություն ունեմ, որ այս օրենքն ընդունեն ձևական, ինչպես որ մի դատավոր վերջերս 1000 դոլար կաշառք վերցրեց ու նրան բռնեցին երևի թե նրա համար, որ քիչ էր վերցրել, երևի «պլանկան» իջեցրել էր»:

Մ. Պողոսյանի կարծիքով՝ առանց այս օրենքի էլ կոռուպցիայի դեմ պայքարի իրավական գործիքակազմ կար. «Մեր օրենքում արդյո՞ք չկան կոռուպցիայի կամ կաշառակերության համար պատժելու մեխանիզմները: Կամք է պետք որպեսզի օրենքը գործի»:

Մարիա Պողոսյանի դիտարկմամբ՝ կոռուպցիայի ամենամեծ դրսևորումը անգրագիտությունն է իրավապահ համակարգում:

Մանրամասները՝ տեսանյութում:

http://www.1in.am/2066086.html

 

Like this:

Մեր գործընկերները

© 2021 Veles. All rights reserved. Designed by Hakob Jaghatspanyan.
%d bloggers like this: