2014 թվականի մարտի 17-ին Դատական ակտերի հարկադիր կատարողները Մելիքյանների ընտանիքին վտարել են իրենց վերջին կացարանից՝ Աբովյան 38/1 հասցեում գտնվող բնակելի խանութում, որը նրանց է պատկանել դեռեւս 90-ականներից:
Ըստ գործի նյութերի՝ 29-ամյա Զինաիդա Մելիքյանը բիզնես սկսելու նպատակով դեռեւս 2009 թվականին պարտքով գումար է վերցրել իր ծանոթ Քրիստինե Վարդանյանից` 16 հազար դոլար ամսեկան 10 տոկոսով: Գումարը չկարողանալով վճարել` մեկ այլ անձից կրկին տոկոսով ավելի մեծ գումար է վերցրել: Տոկոսները կուտակվել են, եւ պարտքը մոտեցել է 100 հազար դոլարին: Ընտանիքին պատկանող բնակելի խանութը գրավ դնելու անհրաժեշտություն է առաջացել:
Սակայն գրավի պայմանագիր կնքելու փոխարեն Զինաիդային համոզել են, որ շինծու առքուվաճառքի պայմանագիր կնքի, այլ կերպ ասած` տունը դարձնի իրեն պարտքով փող տված անձի անունով` որպես գումարի հետ վերադարձման երաշխիք: Նախ տունը ձեւականորեն վաճառում է ոմն Անուշ Գրիգորյանի, ով սակայն ամիսներ անց հետ է պահանջում իր գումարը եւ Զինաիդան սկսում է տոկոսով փող տվող մեկ այլ անձի փնտրել:
Միջնորդ Արտակ Մարտիրոսյանի միջոցով Զինա Մելիքյանը ծանոթացել է ՀՀ քաղաքցիական ավիացիայի նախկին պետ Հովհաննես Երիցյանի հետ, ով նրան 100 հազար դոլար գումար է տվել՝ ամսեկան 10% տոկոսադրույքով:
Դարձյալ գրավի փոխարեն կնքվել է առքուվաճառքի պայմանագիր, այս անգամ Զինաիդայի բնակելի խանութը Անուշ Գրիգորյանից անցնում է Հովհաննես Երիցյանին:
Զինաիդան երեք ամիս շարունակ ամսեկան 10 հազար դոլար տոկոս է փակել, իսկ երբ չի կարողացել գումար հայթայթել, նրան առաջարկել են գտնել մեկ այլ անձի, ով պարտքով գումար կտա:
Երիցյանից վերցված մայր գումարը, դրան գումարված տոկոսը եւ միջնորդավճարը տալու համար, Զինաիդան 127 հազար դոլար պարտք է վերցնում Երիցյանի գործընկեր, փաստաբան Արտավազդ Այվազյանից:
Այս գործարքի արդյունքում բնակելի խանութը Երիցյանից անցնում է Արտավազդ Այվազյանին: Ամիսներ անց ընտանիքը ծանուցագիր է ստանում դատարանից. Արտավազդ Այվազյանը պահանջում է վտարել Մելիքյաններին իրեն պատկանող տարածքից:
Դատարանի որոշումը կատարելիս Դատական ակտերի հարկադիր կատարողները ֆիզիկական բռնության են ենթարկել Զինաիդայի 75-ամյա տատիկի՝ Զինա Գյոզալյանի նկատմամբ: Ընտանիքի անդամներն այժմ ապրում են իրարից հեռու՝ յուրաքանչյուրը բարեկամներից կամ իր ընկերներից որեւէ մեկի տանն է ապաստանել:
Զինաիդա Մելիքյանը «Վելես» իրավապաշտպան կազմակերպության հիմնադիրներին է դիմել դեռեւս 2013 թվականին: Կազմակերպությունը ներկայացնում է Մելիքյանի շահերը Կենտրոնի քննչական բաժնում, որտեղ Զինաիդայի դիմումի համաձայն քրեական գործ է հարուցված՝ վաշխառության փաստի առթիվ:
23.02.2014թ. Զինա Մելքյանը հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին ՀՀ ոստիկանության Կենտրոն և Նորք –Մարաշ վարչական շրջանների ոստիկանության բաժին:
10.03.2014թ. ՀՀ ՔԿ Կենտրոն և Նորք –Մարաշ քննչական բաժնում դեպքի առթիվ ՀՀ քր. օր. 213 հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 13127214 քրեական գործը:
15.07.2015թ. ՀՀ ՔԿ Կենտրոն և Նորք –Մարաշ քննչական բաժնի քննիչ՝ Է.Կարապետյանի կլողմից կայացվել է որոշում քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին:
25.07.2015թ. փաստաբան Ա.Սուքիասյանի կողմից Երևան քաղաքի դատախազին բողոք է ներկայացվել 15.07.2015թ. ՛՛քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին՛՛ որոշման դեմ:
25.09.2015թ. բողոք է ներկայացվել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք –Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան թիվ 13127214 քրեական գործով կայացված ՛՛քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին՛՛ 15.07.2015թ.որոշման և Երևան քաղաքի դատախազի անգործության դեմ:
10.05.2016թ. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք –Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր ՝ Ա.Բեկթաշյանի կողմից կայացվել է որոշում փաստաբան Ա.Սուքիասյանի 25.09.2015թ. բողոքի վերաբերյալ: Այն մասնակի բավարարելու և Երևան քաղաքի դատախազությանը պարտավորեցնելու վերացնել Զ.Մելիքյանի իրավունքների խախտումը:
20.05.2016թ. ՀՀ Երևան քաղաքի դատախազը բողոք է ներկայացրել ՀՀ Վերաքննիչ դատարան՝ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք –Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 10.05.2016թ. թիվ ԵԿԴ/0202/11/15 որոշման դեմ:
12.10.2016թ. ՀՀ Վերաքննիչ դատարանի դատավոր՝ Ա.Ազարյանը մերժել է ՀՀ Երևան քաղաքի դատախազի 20.05.2016թ. բողոքը
08.12.2016թ. ՀՀ Երևան քաղաքի դատախազը բողոք է ներկայացրել ՀՀ Վճռաբեկ դատարան՝ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք –Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 10.05.2016թ. թիվ ԵԿԴ/0202/11/15 որոշման դեմ:
22.02.2017թ. ՀՀ Վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին:
Երևան քաղաքի դատախազի պաշտոնակատար Լ.Գրիգորյանը, ուսումնասիրելով ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք –Մարաշ քննչական բաժնում քննված թիվ 13127214 քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին 15.07..2015թ. որոշման դեմ փաստաբան Ա.Սուքիասյանի կողմից ներկայացված բողոքը՝ 10.03.2017թ. որոշում է կայացրել բողոքն առանց քննության թողնելու մասին:
03.04.2017թ. բողոք է ներկայացվել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք –Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան թիվ 13127214 քրեական գործով կայացված ՛՛քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին՛՛ 15.07.2015թ.որոշման և բողոքն առանց քննության թողնելու մասին 10.03.2017թ. որոշման դեմ:
18.04.2017 թ.- ժամը 17:00
13.06.2017 թ.- ժամը 10:00
28.06.2017 թ.- ժամը 10:00
17.07.2017 թ.- ժամը 17:00
03.08.2017 թ.- ժամը 12:00
23.08.2017 թ.- ժամը 17:00
04.09.2017 թ.- ժամը 10:00
14.09.2017 թ.-ժամը 16:00
03.10.2017 թ.- ժամը 09:30
03.10.2017թ. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք –Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Զ.Մելիքյանի բողոքը ՝ դատախազությանը պարտավորեցնելու քննության առնել քաղաքացու բողոքը:
24.11.2017թ. Երևան քաղաքի դատախազի կողմից որոշում է կայացվել թիվ 13127214 քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին 15.07..2015թ. որոշման դեմ փաստաբան Ա.Սուքիասյանի կողմից ներկայացված բողոքը մերժելու մասին:
28.12.2017թ. բողոք է ներկայացվել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք –Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան թիվ 13127214 քրեական գործով կայացված ՛՛քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին՛՛ 15.07.2015թ.որոշման և Երևան քաղաքի դատախազի կողմից բողոքը մերժելու մասին 24.11.2017թ. որոշման դեմ:
18.01.2018թ.-ժամը 16:00
31.01.2018թ.-ժամը 10:30
15.02.2018թ.-ժամը 16:00
15.02.2018թ. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք –Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Զ.Մելիքյանի բողոքը:
14.03.2018թ. փաստաբան Ա.Սուքիասյանի կողմից բողոք է ներկայացվել ՀՀ Վերաքննիչ քրեական դատարան թիվ ԵԿԴ/0002/11/18 գործով ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 15.02.2018թ. որոշման դեմ:
07.04.2018թ.-ժամը 10:00
07.05.2018թ.-ժամը 12:00
07.06.2018թ.-ժամը 14:00
02.07.2018թ.-ժամը 10:30
24.07.2018թ.-ժամը 11:00
05.09.2018թ.-ժամը 10:30
18.10.2018թ.-ժամը 11:00
18.10.2018թ. ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց Զ․Մելիքյանի բողոքը։