[:am] Ինչու է իրավապաշտպանի գործը սխալ բաժնում քննվել. ինչ է մանրամասնում նա armlur.am [:ru] Почему дело правозащитника расследовалось в неправильном отделе armlur.am[:en]Why was the case against the human rights defender investigated in the wrong department? – What does she detail? armlur.am[:]

[:am]17121948_10210886877561241_396040827_o-600x338

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր Մարտիրոսյան Մնացական) այսօր քննվեց իրավապաշտպան Մարինա Պողոսյանի դեմ հարուցված քրեական գործը: Վերջինս մեղադրվում  է Կենտրոն վարչական շրջանում գտնվող անշարժ գույքը յուրացնելու մեջ: Նշենք, որ իրավապաշտպան Մարինա Պողոսյանի դեմ հարուցված քրեական գործը քննվել էր սխալ ստորաբաժնում ՝  Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, որտեղից էլ գործը ուղարկվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Դատավարության ընթացքի շուրջ Մարինա Պողոսյանն ArmLur.am-ի հետ զրույցում նշեց. «Այն մարդիկ, ովքեր ցուցմունք են տվել մեր քաղաքական գործիչներից ու՞մ տակ են պառկած և ո՞վ է շատ անհանգստացել, երբ որ մենք սկսեցինք Կասկադի հողերին անդրադառնալ»: Հավելենք, որ Պողոսյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը բացարկ հայտնեց դատավորին: Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: Լիդա Եղիազարյան

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://armlur.am/662228/
[:ru]https://www.youtube.com/watch?v=se4Wrw2qLeg

http://armlur.am/662228/

 [:en]17121948_10210886877561241_396040827_o-600x338

 

 

http://armlur.am/662228/[:]

Like this:

Մեր գործընկերները

© 2021 Veles. All rights reserved. Designed by Hakob Jaghatspanyan.
%d bloggers like this: