Ազատության հրապարակից մեկնարկել է «Ամոթի հերթ»-ը դեպի Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ)։ Երթի մասնակիցները պահանջում են, որպեսզի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն, իր իրավասությունների շրջանակում, դիմի դատարան և ընտրական պրոցեսներից հեռացնի Հանրապետական կուսակցությանը (ՀՀԿ)։ Հիշեցնենք, որ օրերս «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն տարածել էր ձայնագրություններ, որոնցում մի շարք դպրոցների եւ մանկապարտեզների տնօրեններ խոստովանում էին, որ ՀՀԿ-ի օգտին հավաքագրում են ընտրողներին եւ ցուցակները ներկայացնում թաղապետարաններ, մարզպետարաններ: Մանրամասները՝ Ազատության տեսանյութում: Նյութի աղբյուրը ` hraparak.am