[:am]
Այսօր, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահող դատավոր՝ Արմեն Բեկթաշյանի որոշմամբ բավարարեց «Վելես» Իրավապաշտպան ՀԿ շահառու՝ Զինա Մելիքյանի փաստաբան՝ Արթուր Սուքիասյանի բողոքը Երևան քաղաքի դատախազության կողմից կայացված որոշման դեմ և պարտավորեցրեց վերացնել Զինա Մելիքյանի իրավունքների խախտումը:
«Վելես» Իրավապաշտպան ՀԿ-ն 2014թ-ից ներկայացնում է Զինա Մելիքյանի շահերը, որն իր պնդմամբ տուժել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի վարչության նախկին պետ Հովհաննես Երիցյանի և ՀՀ Փաստաբանների պալատի անդամ՝ փաստաբան Արտավազդ Այվազյանի վաշխառուական գործունեությունից:
Մանրամասները այստեղ՝ http://veles.am/zina_meliqyan-2/
[:]