ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը 11.09.2015թ. միջնորդություն է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան Մ.Պողոսյանի վերաբերյալ ՛՛Ներքին դիտում՛՛ ՕՀՄ անցկացնելու թույլատվություն ստանալու համար՝ իր միջնորդության մեջ հաստատված համարելով, ՛՛ …որ նշված հանցագործությունը կատարել է Մարինա Պողոսյանը…՛՛ և դա այն պարագայում երբ Մ.Պողոսյանը 11.09.2015թ. դրությամբ նույնիսկ որպես վկա հարցաքննված չի եղել: Փաստացի՝ ՀՀ ոստիկանապետի տեղակալը առանց քննության, առանց հարցաքննության, միանձնյա, առանց դատական ակտի խախտել է անմեղության կանխավարկածի սկզբունքները և իրեն վերագրելով դատարանի դեր, կանխակալ մեղադրել է անձին հանցագործության կատարման մեջ և հաստատված է համարել այդ փաստը: Այս դեպքում անհասկանալի է, թե ինչպես է ըստ ոստիկանապետի առաջին տեղակալի արդեն իսկ հաստատապես հանցագործություն կատատարած անձը՝ Մ.Պողոսյանը առաջին անգամ հարցաքննվել է որպես վկա Հունան Պողոսյանի 11.09.2015թ. միջնորդությունից 3 օր անց 14.09.2015թ., իսկ 17.10.2015թ. տվյալ քրեական գործը կարճվել է և Մ.Պողոսյանը նորից ունեցել է վկայի կարգավիճակ: Փաստացի՝ կամ ոստիկանապետի առաջին տեղակալն է մեղադրել ակնհայտ անմեղ անձին հանցագործության կատարման մեջ կամ նախաքննության մարմինը թերացել է և Հունան Պողոսյանի հայտնաբերած ՛՛հանցագործին՛՛ հարցաքննել որպես վկա և հետագայում կարճել քրեական գործը…
Ոստիկանապետի տեղակալի 11.09.2015թ. միջնորդությամբ խախտվել է ոչ միայն Մ.Պողոսյանի անմեղության կանխավարկածը, այլև ՛՛Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին՛՛ ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ կետը, որի համաձայն՝ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ, (…) կետով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումները կարելի է իրականացնել միայն այն դեպքում, երբ անձը, ում նկատմամբ պետք է դրանք անցկացվեն, կասկածվում է ծանր և առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ, իսկ Մ.Պողոսյանը ունեցել է վկայի կարգավիճակ:
Ավելին, Մ.Պողոսյանը 2016թ. օգոստոսին հարցում է կատարել ՀՀ ոստիկանություն, իր վերաբերյալ վերջին երկու տարիներին անցկացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների մասին և ստացել պատասխան, որ 2014թ. հունվարից մինչև 2016թ. օգոստոս ՀՀ ոստիկանության կողմից իր վերաբերյալ որևէ օպերատիվ-հետախուզական միջոցառում չի անցկացվել: Անհասկանալի է թե ՈՎ Է՞ անցկացրել ……………
Ավելի զավեշտալի է 11.09.2015թ. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ՛՛Ներքին դիտում՛՛ ՕՀՄ անցկացնելու թույլատվություն ստանալու վերաբերյալ որոշումը, որը կայացվել է 11.09.2015թ. ժամը 13:00 հստակ նշելով, որ Մ.Պողոսյանի նկատմամբ պետք է իրականացնել ներքին դիտում Կասկադի ՛՛ Բասկին Ռոբինս՛՛ սրճարանում և Մ.Պողոսյանի բնակարանում: Այս որոշումից պարզ է դառնում, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահը կանխազգացել է և գուշակել, որ նույն օրը, ընդամենը րոպեներ անց Մ.Պողոսյանը իր ընտությամբ հայտնվելու է ՛՛ Բասկին Ռոբինս՛՛ սրճարանում: Փաստացի՝ սրճարանի ընտրությունը կատարել է Մ.Պողոսյանը, որը չէր կարող կանխագուշակել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռ. Վարդազարյանը, ինչպես նաև Ռ. Վարդազարյանը չէր կարող կանխագուշակել, որ սրճարանում ներքին դիտվելուց հետո Մ.Պողոսյանը կհրավիրի Արփի Մերասին իր տուն, ուր և պետք է շարունակվի ապօրինի ՛՛Ներքին դիտում՛՛ օպերացիան ……………… ОПЕРАЦИЯ ՛՛Ы՛՛
Operative-intelligence Activities