[:am]Դատախազությունը չի ցանկանում պատժել Հունան Պողոսյանին[:]

[:am]

ռտգհըյւ

«Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը գրություն է ստացել ՀՀ գլխավոր դատախազությունից՝ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի դեմ տրված հաղորդման վերաբերյալ: Հիշեցնենք, որ 2015 թվականին Հունան Պողոսյանի միջնորդության հիման վրա Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը թույլատրել էր «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելՄարինա Պողոսյանի նկատմամբ, որի շրջանակներում նրան գաղտնի ձայնագրել էին թե՛ հանրային վայրում, թե՛ սեփական բնակարանում:

Մարինա Պողոսյանը հանցագործության մասին հաղորդման մեջ նշել էր, որ ՀՀ ոստիկանապետի 1-ին տեղակալի ներկայացրած միջնորդությամբ ակնհայտ կեղծ տվյալներ են հայտնվել դատարանին: Փոխոստիկանապետը դատարանին հայտնել էր, որ «Օպերատիվ հարցում» և «Օպերատիվ տեղեկություննեի ձեռքերում» ՕՀ  միջոցառումնեի արդյունքում տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Մարինա Պողոսյանը հանցագործություն է կատարել: Սակայն քրեական գործում այդպես էլ չեն հայտնել այդ օպերատիվ հարցում միջոցառումների արդյունքում ստացված տեղեկությունները: Ավելին, Հունան Պողոսյանի ներկայացրած միջնորդությունից ու Մարինա Պողոսյանին գաղտնի ձայնագրելուց հետո նրա դեմ հարուցված քրեական գործը կարճվել էր՝ փաստելով վերջինիս անմեղությունը:

«Այստեղ տրամաբանական հարց է ծագում, եթե եղել է ոստիկանության մոտ օպերատիվ տվյալ, որ ես հանցագործ եմ, այդ ինչպե՞ս են կարճել քրեական գործը: Փաստորեն, կամ իրենք ապօրինի են կարճել գործը կամ Հունան Պողոսյանը կեղծ տվյալներ է ներկայացրել դատարանին: Սակայն դատախազությունը հրաժարվում է քրեական գործ հարուցել և բացահայտել իրական հանցագործներին»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասաց Մարինա Պողոսյանը:

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին հասցեագրված հանցագործության մասին հաղորդումը ուղարկվել էր ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղ ոչ թե որոշում են կայացրել հաղորդման վերաբերյալ, ինչն օրենքի պահանջն է, այլ ընդամենը գրություն են ուղարկել Մարինա Պողոսյանին՝ հայտնելով, որ իրավապաշտպան Արթուր Սաքունցի «նույնաբովանդակ հաղորդման» հիման վրա նախապատրաստվել են նյութեր և քրեական գործի հարուցումը մերժվել է:

Սաքունցի ներկայացրած հաղորդումը, սակայն, ոչ թե վերաբերում էր Հունան Պողոսյանի կողմից դատարանին կեղծ տեղեկություններ ներկայացնելուն, այլ նրան, որ այդ ժամանակ վկայի կարգավիճակ ունեցող Մարինա Պողոսյանի նկատմամբ «Ներքին դիտում» անցկացնելու մասին որոշումն ապօրինի է եղել:

Ինչ վերաբերում է Հունան Պողոսյանի կողմից Մարինա Պողոսյանի անմեղության կանխավարկածը խախտելուն, ապա Դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության ավագ դատախազ Հ. Պետրոսյանը եզրակացրել է, որ փոխոստիկանապետի ներկայացրած միջնորդության մեջ «չի արձանագրվել հանցագործությունը հաստատապես Մարինա Պողոսյանի կողմից կատարվելու փաստը: Հիշեցնենք, որ փոխոստիկանապետը միջնորդության մեջ բառացիորեն գրել էր. «Նկատի ունենալով, որ հանցագործության կատարմանը մասնակցել է Մարինա Պողոսյանը և սակայն թաքցնում է այդ տեղեկությունները քննությունից…»:

Փաստացի, ՀՀ դատախազությունը ոչ միայն չի ցանկանում պատժել Հունան Պողոսյանին, այլև չի կատարում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածի պահանջը և ներկայացված հաղորդման վերաբերյալ որոշում չի կայացնում: Սա խիստ բնորոշ է դատախազության գործելակերպին, եթե հաշվի առնենք, որ  վերջին տարիներին միայն «Վելես» ՀԿ-ի 11 բողոք բավարարվել է դատարանում՝ ընդդեմ դատախազության անգործության: Բոլոր բողոքները վերաբերում են դատախազության անգործությանը, ավելի ստույգ՝ ստացված հաղորդումների վերաբերյալ որոշում չկայացնելուն (գործերից մեկին կարող եք ծանոթանալ այստեղ):

Իր ներկայացրած հաղորդման մասով ևս Մարինա Պողոսյանը պատրաստվում է բողոք ներկայացնել դատարան՝ ընդդեմ դատախազության անգործության:

Հեղինակ՝ Արման Ղարիբյան

http://www.1in.am/2253561.html

[:]

Like this:

Մեր գործընկերները

© 2021 Veles. All rights reserved. Designed by Hakob Jaghatspanyan.
%d bloggers like this: