[:am]
Հարգելի գործընկերներ,
Երկու օր առաջ զրուցել ենք Հասմիկ Սարգսյանի հետ, ով Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր՝ Ն.Օհանյանի կողմից կայացված վճռով դատապարտվել է 6 տարի 6 ամիս ազատազրկման 10000 դրամի գողության համար: Հասմիկ Սարգսյանը մեր հետ հեռախոսազրույցի ժամանակ պատմեց այն ապօրինությունների մասին, որ իր հետ կատարվել են Սյունիքի մարզի ոստիկանության և դատարանի կողմից: Նշենք, որ Հասմիկ Սարգսյանը և իր չորս զավակները գտնվում են անտանելի պայմաններում: Հասմիկ Սարգսյանի որդին ծառայում է Հայոց բանակում և այժմ գտնվում է Մուրացանի հոսպիտալում ՝ վիրահատված է, երեք անչափահաս երեխաները գտնվում են անտանելի պայմաններում, որը փաստող տեսանյութը շուտով կտեղադրենք:
Ապրիլի 3-ին ժամը 14:00 ՛՛Նոյյան Տապան՛՛ մամուլի ակումբում հրավիրել ենք ասուլիս սույն թեմայով: Բոլոր հետաքրքրվածներին հրավիրում ենք մասնակցելու ասուլիսին:
Հարգելի գործընկերներ, քանի որ Հասմիկ Սարգսյանի ընտանիքը գտնվում է ծայրահեղ չքավորության մեջ, խնդրում ենք այն անձանց, որոնք կարող են որևէ օգնություն տրամադրել կապ հաստատել մեզ հետ:
Մեր հետ կարելի է կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարներով՝ 08000-1313; 010578551, 091403513, 091421981
՛՛Վելես՛՛ Իրավապաշտպան ՀԿ
http://www.aravot.am/2018/03/24/944569/
[:]