[:am]Ոստիկանությունը հավաքի դադարեցման որոշում է կայացրել. պահանջը ներկայավել է Նիկոլ Փաշինյանին 1in.am[:ru]Полиция приняла решение о прекращении митингов: требование представлено Николу Пашиняну 1in.am[:]

[:am]

police-3

Ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ պահանջելով  Նիկոլ Փաշինյանից և հավաքի մյուս փաստացի կազմակերպիչներից դադարեցնել Երևան քաղաքի բոլոր մասերում անցկացվող անօրինական հավաքները: Սահմանված ողջամիտ ժամկետում հավաքը չդադարեցնելու դեպքում ոստիկանությունը օրենքով սահմանված կարգով կցրի հավաքը:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ Վալերի Օսիպյանը հավաքը դադարեցնելու պահանջն արդեն իսկ ներկայացրել է հավաքի կազմակերպիչ Նիկոլ Փաշինյանին:

Ոստիկանության հայտարարության մեջ ասվում է.

«2018թ. ապրիլի 19-ից սկսած Նիկոլ Փաշինյանը Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում կազմակերպում է հավաքներ, որոնց մասին օրենքով սահմանված կարգով չի իրազեկել լիազոր մարմնին, հետևաբար, դրանց վերաբերյալ համապատասխան որոշումներ չեն կայացվել:

Անօրինական հավաքների, այդ թվում՝ երթերի ընթացքում Նիկոլ Փաշինյանը և նրա կողմից հրահանգվող անձինք պարբերաբար և կոպտորեն խախտում են «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի մի շարք դրույթներ: Մասնավորապես, իրավասու մարմիններին պատշաճ կերպով տեղեկություններ չեն տրամադրել հավաքի վայրի, մասնակիցների սպասվող թվի, հավաքի անցկացման ժամանակ օգտագործվելիք առարկաների կամ տեխնիկական միջոցների, կարգադրիչների նախատեսվող թվի, իսկ երթի դեպքում՝ երթի ուղու և ժամանակացույցի վերաբերյալ, խոչընդոտել են հավաքի անցկացման վայրում գտնվող կամ դրան հարող շենքերի, շինությունների կամ այլ տարածքների ազատ մուտքն ու ելքը, հավաքի ընթացքում անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկել հավաքի բնականոն ընթացքն ապահովելու համար, հավաքը դադարեցնելու մասին ոստիկանության պահանջի մասին չեն տեղեկացրել հավաքի մասնակիցներին: Ավելին, անօրինական հավաքների, ներառյալ՝ երթերի ընթացքում Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հորդորել է հավաքի մասնակիցներին և այլ անձանց շրջափակել քաղաքի փողոցները, արգելափակել պետական մարմինների շենքերի մուտքերը, ներխուժել նշված, այդ թվում՝ հատուկ պահպանության ենթակա շենքերի տարածքներ, կազմալուծել դրանց աշխատանքը: Նշված գործողությունների արդյունքում հավաքի կազմակերպիչները և մասնակիցները պարբերաբար և տևական ժամանակով փակել են մի շարք պողոտաներ և փողոցներ, տրանսպորտային այլ հանգույցներ, արգելափակել են պետական, տեղական ինքնակառվարման մարմինների և մասնավոր կազմակերպությունների շենքերի մուտքերը, խոչընդոտել են դրանց բնականոն գործունեությանը, վիրավորանքներ և սպառնալիքներ են հնչեցրել անօրինական հավաքին չմիացած բազմաթիվ անձանց նկատմամբ, բռնություն են կիրառել ոստիկանության ծառայողների և այլ անձանց նկատմամբ: Ատելություն և անհանդուրժողականություն սերմանող նման վարքագիծը հանգեցրել է քաղաքացիների միջև բախումների, բռնության՝ սպառնալով հասարակական անվտանգությանը:

Հավաքի կազմակերպիչները շարունակում են հանդես գալ երթևեկությունը կաթվածահար անելու կոչերով, որին ի կատարումն՝ Երևանում և այլ քաղաքներում զանգվածային բնույթ են կրում հավաքների մասնակիցների կողմից տրանսպորտային միջոցներով և շրջիկ խմբերով երթևեկությունը տևական ժամանակով փակելու գործությունները:

ՀՀ Սահմանադրության 44-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ հավաքների ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հանցագործությունների կանխման, հասարակական կարգի պաշտպանության, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

«Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հավաքների ազատությունը կարող է սահմանափակվել միայն այն դեպքում, երբ ժողովրդավարական հասարակությունում պետական անվտանգության և հասարակական կարգի պահպանումը, հանցագործությունների կանխումը, հանրության առողջության ու բարոյականության, այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը գերակայում են հավաքի ազատության նկատմամբ։

Ստեղծված իրավիճակում այլևս գերակա են դարձել այլոց սահմանադրական իրավունքները և հանրային շահը, ընդ որում՝ այլ կերպ հնարավոր չէ կանխել դրանց անհամաչափ սահմանափակումները, քանի որ ոստիկանության բազմաթիվ կոչերը, նախազգուշացումները և օրինական պահանջները կատեգորիկ անտեսվել են հավաքի ղեկավարի և մասնակիցների կողմից:

Ելնելով վերոգրյալից, ոստիկանությունը Նիկոլ Փաշինյանից և հավաքի մյուս փաստացի կազմակերպիչներից պահանջում է դադարեցնել Երևան քաղաքի բոլոր մասերում անցկացվող անօրինական հավաքները և այդ մասին անմիջապես տեղեկացնել հավաքների մասնակիցներին:

Նախազգուշացնում ենք, որ հավաքի ղեկավարի բացակայության կամ հավաքի ղեկավարի կողմից ոստիկանության պահանջը չկատարելու դեպքերում հավաքը դադարեցնելու համար տրամադրվելու է ողջամիտ ժամկետ:

Սահմանված ողջամիտ ժամկետում հավաքը չդադարեցնելու դեպքում ոստիկանությունը օրենքով սահմանված կարգով կցրի հավաքը:

ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ Վալերի Օսիպյանը հավաքը դադարեցնելու պահանջն արդեն իսկ ներկայացրել է հավաքի կազմակերպիչ Նիկոլ Փաշինյանին»:

http://www.1in.am/2338822.html

[:ru]

police-3

Полиция приняла решение о прекращении митингов, требуя от Никола Пашиняна и других фактических организаторов прекратить происходящие в разных районах Еревана незаконные митинги. В случае непрекращения сборищ в разумные сроки полиция разгонит их в установленном порядке.

 Как сообщили в Управлении по связям с общественностью и СМИ полиции РА, представитель полиции Валерий Осипян уже представил это требование организатору митингов Николу Пашиняну.

В заявлении полиции говорится:

«С 19 апреля 2018г. в разных административных районах Еревана Никол Пашинян организует сборища, о которых он своевременно не сообщил компетентным органам – следовательно, соответствующих решений о митингах не было. В ходе несанкционированных собраний и том числе шествий Пашинян и инструктируемые им лица периодически и грубо нарушают ряд положений закона РА «О свободе митингов».

В частности, в компетентные органы не сообщали о месте, ожидаемом числе участников, используемых средств, а в случае шествия – направлении и графике движения, нарушали свободный вход и выход зданий и иных территорий в зоне проведения митингов, не предпринимали надлежащих мер по обеспечению нормального хода собраний, не сообщали участникам о требовании полиции прекратить митинги.

Более того, во время митингов и шествий Никол Пашинян периодически призывал участников перекрывать улицы, блокировать вход в здания государственных органов, врываться в эти здания – в том числе и особо охраняемые, дезорганизовывать их работу. В результате этих действий организаторы и участники митингов периодически и на длительное время блокировали входы в здания государственных и органов местного самоуправления и частных организаций, парализовав их работу, оскорбляли и угрожали лицам, не присоединившимся к их незаконным действиям, применяли насильственные  действия в отношении полицейских и других лиц. Подобные действия, насаждающие ненависть и нетерпимость, привели к столкновениям между гражданами, к насилию, угрожающему общественной безопасности.

Участники митингов продолжают с призывами перекрыть движение, во исполнение чего в Ереване и других городах в массовом порядке участниками – с помощью транспортных средств и мобильными группами, предпринимаются действия по длительному закрытию движения.

Согласно ч. 5 ст. 44 Конституции Армении, свобода собраний может ограничиваться исключительно по закону – с целью обеспечения государственной безопасности, предотвращения преступлений, обеспечения общественного порядка, защиты здоровья, морали и иных основных прав и свобод.

Согласно ч.1 ст. 5 закона РА «О свободе митингов», свобода собраний может быть ограничена только в том случае, когда обеспечения государственной безопасности, предотвращения преступлений, обеспечение общественного порядка, защита здоровья, морали и иных основных прав и свобод других граждан преобладают над свободой собраний.

В сложившейся ситуации защита основных прав и свобод других граждан преобладают над свободой собраний: иным способом не представляется возможным предотвратить их несоответствующее ограничение, поскольку многочисленные призывы, предупреждения и законные требования полиции игнорировались организаторами и участниками митингов.

Исходя из вышесказанного, полиция требует от Никола Пашиняна и других организаторов прекратить незаконные сборища во всех районах Еревана и немедленно сообщить об этом всем участникам.

Предупреждаем: в случае отсутствия руководителя митинга или неинформирования о требовании полиции будет предоставлено разумное время для прекращения митинга.

В случае непрекращения митинга в разумное время полиция распустит его в установленном порядке.

Представитель полиции Валерий Осипян уже представил это требование организатору митингов Николу Пашиняну».

http://ru.1in.am/1221491.html

[:]

Like this:

Մեր գործընկերները

© 2021 Veles. All rights reserved. Designed by Hakob Jaghatspanyan.
%d bloggers like this: