Մարինա Պողոսյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՀ ոստիկանության պետի 1-ին տեղակալ Հունան Պողոսյանի վերաբերյալ
Այսօր ժամը 11։30-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում (նախագահող դատավոր Ա․Բեկթաշյան) տեղի ունեցավ գլխավոր դատախազության որոշման և անգործության դեմ Մարինա Պողոսյանի բողոքի հիման վրա դատական նիստը, որը հետաձգվեց հերթական անգամ դատախազի չներկայանալու պատճառով։
Դատական նիստի ընթացքում Մարինա Պողոսյանը հայտարարեց, որ հերթական անգամ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՄԵՂՍՈՒՆԱԿ ՎԱՐՔԱԳԻԾ Է ԴՐՍԵՎՈՐԵԼ ԻՐ ԱՆՀԵԹԵԹ ԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ։