[:am]Հրատապ դիմում բոլոր սփյուռքահայերին և ընկերներին Transparency.am[:en]An urgent appeal to all Armenians in the diaspora and friends Transparency.am[:]

[:am]

photo

Ինչպես բոլորդ հետևում էիք Հայաստանում ընթացող նորություններին ու զարգացումներին, 2018թ. ապրիլի 17-ին Սերժ Սարգսյանի ընտրությունը որպես վարչապետ ընթացավ հարկադիր միջոցների կիրառմամբ` փշալարերով շրջապատված և ոստիկանության ծանրակշիռ ներկայությամբ, չնայած նրա և իր կոռումպացված ու օլիգաիխիկ վարչակարգի դեմ հազարավոր խաղաղ ցուցարարների աճող ազգային ընդվզմանը:

Այդուհետ խաղաղ ցուցարարների թիվն օրըստօրե աճեց, միանալով ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի ու քաղաքացիական հասարակության մի խումբ ակտիվիստների հայտարարած համազգային քաղաքացիական անհնազանդությանը, այժմ միայն Երևանի Հանրապետության հրապարակում նրանց թիվը 60000-ից ավելի է: Սկիզբ առնելով Երևանում, բողոքի ցույցերը, որոնց օրեցօր ավելի մեծ թվով մարդիկ են ներգրավվում, տարածվեցին, հասնելով Հայաստանի բոլոր մարզերն ու ամենամարդաշատ քաղաքները: Ուսանողներն ու երիտասարդներն իրենց հերթին նախաձեռնություն ցուցաբերեցին բողոքի իրենց ձայնը բարձրացնել` փակելով փողոցներն ու շարունակաբար երթի դուրս գալով` պայքարելու հանուն իրենց ազատությունների և հանուն օլիգարխներից, անարդարությունից ու կոռուպցիայից զերծ ավելի լավ Հայաստանի իրենց իրավունքի: Հիմնական մտահոգությունն այն է, որ Սերժ Սարգսյանի` որպես երկրի ղեկավարի երրորդ և հավանաբար ցմահ պաշտոնավարման հետևանքով Հայաստանը կմնա բռնապետության հարատև ճիրաններում:

Այժմ պահն է միանալու ի աջակցություն Հայաստանում կատարվող աննախադեպ փոփոխության: Մարդիկ առավել քան երբևէ, ձեր` Սփյուռքի մեր հայրենակիցների աջակցության կարիքն ունեն, որպեսզի ի զորու լինեն պայքարելու այս վարչակարգի դեմ և առանց բռնության և արյունահեղության վերականգնելու ժողովրդավարական գործընթացները:

Վերջերս, Սերժ Սարգսյանը հանդիպեց ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին բանակցելու նպատակով` լրատվամիջոցների ներկայությամբ: Սարգսյանն ակնհայտորեն մերժեց հրաժարական տալ, որը ցուցարարների կողմից առաջադրված պայմաններից մեկն է: Ավելին, Սարգսյանը հիշատակեց 2008 թ. մարտի մեկը, որով նա ակնարկում է սպառնալ խաղաղ բնակչությանը, որ իր վարչակարգը պատրաստ է ևս մեկ անգամ բռնություն և բիրտ ուժ կիրառել` ընդվզումը ցրելու և իր իշխանությունը պահելու նպատակով:

Վերջին 10 օրվա ընթացքում բազմահազար մարդիկ են դուրս եկել փողոց խաղաղ ցույցի` բողոքելով կոռումպացված վարչակարգի դեմ: Ավելի քան 850 մարդ ապօրինի բերման է ենթակվել և ձերբակալվել: Ոստիկանությունը անhամաչափ ուժ է կիրառում քաղաքացիների նկատմամբ, բռնարարքներ գործադրում` ծեծում և բերման ենթարկում անգամ անչափահասների, վախ ու սպառնալիք տարածելով ամենուր: Հայաստանի հանրապետական կուսակցության օլիգարխ անդամները, որոնք աջակցում են Սերժ Սարգսյանին, իրենց հրոսակախմբերն են ուղարկում մարդկանց փողոցներում ծեծելու և վայրագություններ կատարելու` ստեղծելով վախի և քաոսի մթնոլորտ: Ապրիլի 21-ին ու 22-ին ոստիկանությունը սկսեց խաղաղ հավաքների կազմակերպիչների ձերբակալությունները, ձերբակալվել են նաև Նիկոլ Փաշինյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ևս երկու պատգամավոր, որոնք Սահմանադրության համաձայն անձեռնմխելի են: Որքան ավելի լայնատարած ու ինտենսիվ է դառնում քաղաքացիական խաղաղ անհնազանդությունը, այդքան ավելի շատ է Սարգսյանի վարչակարգը ճնշում ցուցարաներին ոստիկանության աճող բիրտ ուժով և կազմակերպված հանցախմբերի օգտագործմամբ:

Ձեր աջակցությունն օրհասական է այս հանգրվանին և կարող է օգնել կանխելու բիրտ հարձակումները խաղաղ ցուցարարների դեմ, որոնք քաղաքացիական անհնազանդություն են ցուցաբերում իրենց նպատակներին հասնելու համար: Բոլորս, ովքեր Հայաստանում պայքարում ենք հանուն ժողովրդավար երկրի և հանուն արդարության, հորդորում ենք Սփյուռքի տարբեր երկրների մեր հայրենակիցներին

  • միանալ պայքարին` ձեր երկրներում համերաշխության բողոքներ անցկացնելով Հայաստանի դեսպանությունների դիմաց,
  • նամակներ հղել ՀՀ նախագահին,
  • տեղեկացնել և համախմբել միջազգային հանրությանը,
  • ներգրավել Սփյուռքի հանրաճանաչ գործիչներին,
  • նախաձեռնել այլ խաղաղ ակցիաներ, որ կարող է աջակցել ժողովրդի պայքարին

Կարող ենք բռնությունը միասին կանխել և Հայաստանը ձեր կարիքն ունի հիմա՛:
Հայաստանի ազատ և անկախ քաղաքացիները ձե՛ր կարիքն ունեն ժողովրդավարության իրենց պայքարում:

Քաղաքացիական հասարակության կազմակերպություններ (բաց է ստորագրության համար)

1. Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ
2. Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն ՀԿ
3. Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ
4. «Անմեղության հայկական ծրագիր» ՀԿ
5. Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ
6. «Մենք» երիտասարդական ՀԿ
7. «Երիտասարդությունը հանուն փոփոխության» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ
8. Իջևանի քաղաքացիական երիտասարդական կենտրոն ՀԿ
9. Իրավունքի ուժ իրավապաշտպան ՀԿ
10. «Հելսինկյան Ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ
11. Հանրային լրագրության ակումբ
12. «Լոռե էկո» ակումբ ՀԿ
13. «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամ
14. «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ
15. «Վելես» իրավապաշտպան ՀԿ
16. ԳԱԼԱ հեռուստաստուդիա
17. «Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության» կոալիցիա
18. Հյուման Ռայթս Հաուս Երևան
19. Կանանց աջակցման կենտրոն ՀԿ
20. Թուֆենկյան հիմնադրամ
21. «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ
22. «Խաղաղության երկխոսություն» ՀԿ
23. «Քալրֆուլ Հաուս» սոցիալ-մշակութային և իրավապաշտպան ՀԿ
24. Վորլդ Վիժն Հայաստան
25. ««Սոսե» կանանց հիմնահարցեր» ՀԿ
26. «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն»  ՀԿ
27. «Կանանց ներուժի զարգացման կենտրոն» ՀԿ
28. «Համայնքային նախաձեռնությունների և քարոզչության կենտրոն» ՀԿ
29. «Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ
30. Ազգային ջրային համագործակցություն ՀԿ
31. «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ»
32. «Շողեր միություն» սոցիալ-կրթական ՀԿ
33. «Վստահություն» ՀԿ
34. «Սպիտակի Հելսինկյան խումբ» ՀԿ
35. «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամ
36. Առողջապահություն և աշխատանք ՀԿ
37. Եղեգնաձորի քաղաքացիական-երիտասարդական կենտրոն

[:en]

photo

As you have all been following the news and developments in Armenia, forced measures were taken to elect Serj Sargsyan as prime minister on 17th of April, 2018, surrounded by barb wires and heavy police presence despite the growing national uprising of thousands of peaceful protesters against him and his corrupt and oligarchic regime.

Since then the numbers of peaceful protesters joining the nation-wide civil disobedience declared by opposition leader Nikol Pashinyan and a group of civil society activists are growing each day, and merely in the Republic Square of Yerevan those are more than 60,000. The protests that started in Yerevan have expanded to reach all the regions and most populated cities of Armenia and many more are joining each day. Students and young people have taken the initiative to raise their voices, closing streets, marching non-stop to fight for their freedoms and right for a better Armenian free of oligarchs, injustice and corruption. Their main concern is that the third and likely the life-long term of S.Sargsyan as the leader of the country would leave Armenia in the enduring catch of dictatorship.

Now is the moment to join in support of the incredible change that is happening in Armenia. People need your support in the diaspora to be able to fight this regime and restore democratic processes without violence and bloodshed.

Recently, Serj Sargsyan met with opposition leader Pashinyan in front of the media to negotiate. But he clearly refused to resign, which is one of the conditions put forward by protesters. Moreover, Sargsyan mentioned March 1, 2008 by which he implied to threaten the peaceful population that his regime is ready to use once more violence and brutal force to stop the uprising and to keep the power.

For the past 10 days, many thousands of people are on the streets peacefully protesting against the corrupt regime. More than 850 have been detained or arrested illegally. Police is using disproportionate force against citizens, beating and detaining even minors, spreading fear and threats. Oligarchic members of the Republican Party of Armenia supporting Serj Sargsyan are sending their groups of thugs to beat people on the streets and commit acts of vandalism, creating an atmosphere of fear and chaos. On April 21 and 22, police started arrests of the organizers of peaceful rallies, also detaining Nikol Pashinyan and two other MPs, members of the Civic Contract, who have an immunity according to the Armenian Constitution. While the peaceful civic disobedience is growing in scope and intensity, S.Sargsyan’s regime represses demonstrations with increasing brutal force of police and use of organized criminals.

Your support is crucial at this time and can help prevent violent attacks against peaceful protesters using civil disobedience as a mean to reach their goals. All of us in Armenia fighting for a democratic country and for justice are urging all members of the diaspora in different countries to

  • join the struggle by holding solidarity protests in front of Armenian embassies in your countries;
  • write letters to the president of Armenia;
  • inform and mobilize the international community;
  • engage the diasporan public figures;
  • initiate other peaceful actions that can support people’s struggle on the ground. 

We can prevent violence together and Armenia needs you right now!

The free and independent citizens of Armenia need you in their struggle for democracy!

Civil society organizations (open to more signatures)

  1. Women’s Resource Center NGO
  2. Analytical Center for Globalization and Regional Cooperation NGO
  3. Transparency International Anticorruption Center NGO
  4. “Armenian Program of Innocence” NGO
  5. Martuni Women’s Community Council NGO
  6. “We” Youth NGO
  7. “Youth For Change” Civil Society Development NGO
  8. Ijevan Civic Youth Center NGO
  9. Power of Right NGO
  10. Helsinki Association human rights NGO
  11. Public Journalism Club
  12. “Lore” Ecoclub NGO
  13. Urban Foundation
  14. Real World, Real People Social NGO
  15. “Veles” NGO
  16. GALA TV
  17. Non-discrimination and Equality Coalition
  18. Human Rights House Yerevan
  19. Women’s Support Center NGO
  20. Tufenkain Foundation
  21. Territorial Development and Research Center NGO
  22. Peace Dialogue NGO
  23. “Colorful House” Social-cultural and Human Rights Defender NGO
  24. World Vision Armenia
  25. Sose Women Issues NGO
  26. Meghri Women’s Resource Centre NGO
  27. Women’s Empowerment Center NGO
  28. Community Initiatives and Advocacy Center NGO
  29. “Khazer” Ecological and Cultural NGO
  30. “Country Water Partnership” Armenia
  31. APR Group
  32. “Shogher Union” social-educational NGO
  33. “Confidence” Health NGO
  34. Spitak Helsinki Group NGO
  35. Urban Foundation for Sustainable Development
  36. Health and Labor NGO
  37. Yeghegnadzor Civic Youth Center

[:]

Like this:

Մեր գործընկերները

© 2021 Veles. All rights reserved. Designed by Hakob Jaghatspanyan.
%d bloggers like this: