[:am]
ԱՄՆ Պետքարտուղարությունը 2018 թ․-ին հրապարակված՝ Մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ 2017 թ.-ի ամենամյա զեկույցում ևս (ինչպես և 2015 և 2016թթ․-ի ամենամյա զեկույցներում), ի թիվս այլ իրավապաշտպանների, անդրադարձել է «Վելես» ԻՀԿ նախագահ Մարինա Պողոսյանի նկատմամբ hետապնդումների փաստին։
Օգոստոսին Հյումն Ռայթս Հաուսի երևանյան գրասենյակը, հովանավոր կազմակերպություն, որի կազմի մեջ են մտնում մի քանի իրավապաշտպան ՀԿ-ներ, հաղորդել է այն փաստաբանների նկատմամբ կիրառված ճնշումների և անարդար վերաբերմունքի մասին, ովքեր ներգրավված են «Սասնա ծռեր» զինյալ խմբի անդամների պաշտպանության մեջ (տես բաժին 1.ե), «Վելես» ՀԿ-ի իրավապաշտպան Մարինա Պողոսյանի նկատմամբ շարունակական հետապնդումների և սպառնալիքների, պետական մարմինների և Երևանի քաղաքապետարանի կողմից ԼԳԲՏ ՀԿ-ների դեմ ուղղված խոչընդոտումների և այլնի (տես բաժին 6), Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի ղեկավար Արթուր Սաքունցի և այլոց, հատկապես նրանց, ովքեր ներգրավված են կանանց և ԼԳԲՏ իրավունքների պաշտպանության մեջ, դեմ սոցիալական լրատվամիջոցներով հնչեցրած մահվան սպառնալիքների, իրավապաշտպանների նկատմամբ առցանց միջոցներով հետապնդումների և զրպարտումների, շրջակա միջավայրի պահպանության ոլորտում գործող ակտիվիստների նկատմամբ ոտնձգությունների այն մարդկանց կողմից, ովքեր առնչվում էին Սյունիքի մարզպետի հետ, ԻՔՄ նախագահ Դանիել Իոանիսյանի դեմ ճնշումների մեջ, այն բանից հետո, երբ ԻՔՄ-ը բացահայտեց իշխող ՀՀԿ-ի կողմից վարչական ռեսուրսների չարաշահումները։
[:]