Մայիսի 25 -ին «Նոյյան Տապան»-ի ուղիղ եթերում հեռարձակվելու է «Քննարկում» հաղորդաշարը։ Հյուրերն են «Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ՝ Մարինա Պողոսյանը և փաստաբան Մուշեղ Շուշանյանը։ Հաղորդման ընթացքում քննարկվելու է «Հայաստանի դատաիրավական համակարգի ներկայիս վիճակը և ոլորտում բարեփոխումների անհրաժեշտությունը» թեման։
Հաղորդման ընթացքում հեռուստադիտողները կարող են զանգահարել եւ իրենց հարցերն ուղղել բանախոսին ամերիկյան 818 9675321 և հայաստանյան 060 351131 հեռախոսահամարներով, հարցեր գրել «Նոյյան Տապան»-ի ֆեյսբուքյան էջում և «Noyan Tapan TV» ֆեյսբուքյան խմբում, ինչպես նաև «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան էջում։