[:am]Հայտարարություն Հասմիկ Սարգսյանի նկատմամբ իրականացվող ճնշումների մասին[:]

[:am]

Քիչ առաջ Հասմիկ Սարգսյանը մեզ տեղեկացրեց, որ տան սեփականատերը, ումից ինքը բնակարան էր վարձակալել, որտեղ բնակվում է իր երեխաների հետ, իրենից պահանջել է հրաժարվել ոստիկանության Սիսիանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի նախկին պետ Մանաս Ստեփանյանի վերաբերյալ ներկայացված հանցագործության մասին հաղորդումից (հաղորդումը ներկայացվել էր ոստիկանի կողմից քանոնը Հասմիկ Սարգսյանի կոկորդին դնելու և այն կոկորդը մտցնելու սպառնալիքի փաստով), կամ երկու օրվա ընթացքում ազատել բնակարանը, պատճառաբանելով, որ Մանաս Ստեփանյանը իր ազգականն է։ Հասմիկ Սարգսյանը ժամանակավոր կացարան տրամադրելու խնդրանքով դիմել է Սիսիանի քաղաքապետարան, որտեղ քաղաքապետի տեղակալ Վարդան Իվանյանը հայտարարել է, որ «գնացել ասուլիս ես տվել, սաղիս քցել ես, իրանց դիմի, թող իրանք օգնեն»։

Հ.Գ.
Հասմիկ Սարգսյանին հաղորդումից հրաժարվելուն հարկադրելու փաստոի մասով սույն հայտարարությունը հանցագործության մասին հաղորդում է։

https://www.youtube.com/watch?v=eN3SwPyI5BQ
http://www.kentron.tv/news/16481.html
https://news.am/arm/news/444360.html
http://www.armradio.am/hy/2018/04/03/snund-2/

[:]

Like this:

Մեր գործընկերները

© 2021 Veles. All rights reserved. Designed by Hakob Jaghatspanyan.
%d bloggers like this: