[:am]![33851579_2067729833499697_853958533463408640_n](https://i0.wp.com/veles.am/wp-content/uploads/2018/06/33851579_2067729833499697_853958533463408640_n-225x300.jpg?resize=225%2C300)
04.12.2015թ.«Վելես» ՀԿ-ի շահառու՝ Գայանե Թումասյանը հաղորդում էր ներկայացրել հանցագործության մասին ՀՀ գլխավոր դատախազին առ այն, որ ՀՀ քաղաքացիական ավիացիայի նախկին պետ Հովհաննես Երիցյանը խարդախությամբ յուրացրել է իր սեփականությունը:
ՀՀ գլխավոր դատախազությունը ամեն կերպ խոչնդոտում էր քրեական գործի հարուցումը, ցուցաբերելով անգործություն, ինչպես նաև ակնհայտ խոչնդոտում էր նախաքննության բնականոն ընթացքը: Ի դեպ սա առաջին դեպքը չէ, որ ՀՀ գլխավոր դատախազությունը ցուցաբերում է ակնհայտ հովանավորություն ՀՀ քաղաքացիական ավիացիայի նախկին պետ Հովհաննես Երիցյանի և նրա կողմից միլիոնավոր դոլարների ստվերային շրջանառության առումով:
Երկար պայքարից հետո թիվ 57125116 քրեական գործը վերսկսվել է:
https://www.youtube.com/watch?v=USW03p5P6dQ
https://www.youtube.com/watch?time_continue=66&v=2dvxydqrAVc
https://www.youtube.com/watch?v=TNkgKqeuGTY
https://www.youtube.com/watch?v=oyND2GlHebI
[:]