[:am]Այսօր ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում քննվում էր փաստաբան Արթուր Սուքիասյանի բողոքը «Վելես» Իրավապաշտպան ՀԿ շահառու Զինա Մելիքյանի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի կարճման որոշման դեմ:
Դատական նիստի ժամանակ «Վելես» ՀԿ նախագահ Մ.Պողոսյանը ցանկանում էր լքել դատական նիստերի դահլիճը պատճառաբանելով, որ ՛՛… այլևս անհնար է հանդուրժել, որ դատախազությունը զուտ ֆորմալ ներկայություն ապահովի դատարանում, որ դատախազ Ժ.Չիչոյանը բացարձակ անտեղյակ է քրեական գործի նյութերից, որը ակնհայտ դարձավ դատավորի հարցերին պատասխանելու վերջինիս անկարողությունից: Դատախզաի նման վարքագիծը անթույլատրելի է, սա անհարգալից վերաբերմունք է ոչ միայն դատարանի այլև դատական նիստի մնացած մասնակիցների վերաբերյալ: Ո՞նց կարելի է գալ դատական նիստի, պաշտպանել մի որոշում, քրեական գործի նյութերին բացարձակ անծանոթ լինելով…՛՛
https://www.youtube.com/watch?v=qIeUNPRKaz0[:ru]https://www.youtube.com/watch?v=qIeUNPRKaz0[:]