[:am]
Երկու տարի առաջ այս օրը Հայաստատանում տեղի ունեցավ Երրորդ հանրապետության պատմության ամենադրամատիկ և արյունոտ իրադարձություններից մեկը․ Հիմնադիր խորհրդարանի կալանավորված առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի կողմնակիցներից բաղկացած «Սասնա ծռեր» խումբը գրավեց Երևանի Խորենացի փողոցում գտնվող ՊՊԾ գունդը։ Երկու շաբաթ տևած դրամատիկ իրադարձությունների ընթացքում զոհվեցին երեք ոստիկաններ, եղան ոստիկանների, նույնիսկ շտապ օգնության բժիշկների պատանդառության դեպքեր։ Երկու տարվա հեռավորությունից կարող ենք շատ վարկածներ նշել, թե ինչու հնարավոր դարձան այս դեպքերը․ ովքե՞ր կամ ի՞նչ գործոններ նպաստեցին դրանց և, որ ամենակարևորն է՝ արդյո՞ք Հայաստանն ապահովագրված է նման արյունոտ իրադարձությունների կրկնությունից։ ՊՊԾ գնդի իրադարձությունները, մեծ հաշվով, Հայաստանի քաղաքական համակարգի, դրա որակի հետևանք են․ երբ շուրջ երկու տասննամյակ երկրում չեն գործում քաղաքական և ընտրական ինստիտուտները, իշխանությունը պահվում է ոստիկանական մահակի ու քաղաքացիների նվաստացման միջոցով, հասարակության մեջ առաջանում են արմատական տրամադրություններ, որոնք արտահայտվում են նման անընդունելի գործողությունների միջոցով։ Իրականում քաղաքականության սխալ ընկալում է այն մտայնությունը, թե զենքի ուժով հնարավոր է հասնել քաղաքական փոփոխությունների, բարեփոխումների։ Նման բան չի եղել աշխարհի որևէ երկրում, չի կարող լինել նաև Հայաստանում։
Թեմայի շուրջ «Առաջին լրատավական»- ի հետ քննարկամնը մասնակցեցին իրավապաշտպան Մարինա Պողոսյանը, քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը և քաղաքագետ Վիկտոր Ենգիբարյանը:
Վիգեն Հակոբյանի դիտարկմամբ՝ եթե երկրում տասնամյակներ շարունակ ընտրական մեխանիզմը չի աշխատում, այսինքն՝ փոփոխությունները լեգիտիմ եղանակով անհնար է իրականացնել, կուտակվում է բացասական էներգիան, իշխանությունները իրենց բացասական գործողություններով, ըստ էության, ստիպում էին, որ հասարակության մի հատվածը արմատական տրամադրություններ ուենանա, և նման պայմաններում ուշ թե շուտ կարող են լինել նման դեպքեր. «Կարծում եմ ՊՊԾ գնդի գործողությունները նման իրավիճակի հետևանք էին: Ապրիլայն պատերազմից հետո ավելի լարվեց իրավիճակը, բացահայտվեցին բանակի խնդիրները, ինչը և դա դարձավ այդ գործողությունների էմոցիոնալ պատճառներից մեկը»:
Վիկտոր ենգիբարյանի կարծիքով՝ մինչ ՊՊԾ գնդի գործողությունները փոքր ու միջին չափերի հասարակական բողոքներ են եղել, ինչը կարող էր հուշել, որ իրավիճակը կարող է դառնալ պայթյունավտանգ: Բողոքի ալիքը պետք է հասներ նաև ագրեսիվության այսպիսի դրսևորումների: Կարծում եմ դրա վտանգը իշխանությունները միշտ էլ զգացել են, սակայն իրենց պաշտպանված են զգացել այն առումով, որ եթե նույնիսկ երկրում ցնցումներ տեղի ուենան, դա իրենց իշխանությունը կորցնելու վտանգի առաջ չի կանգնեցնի, սակայն, ինչպես տեսանք, նրանք սխալվեցին. երկրում հեղափոխական գործընթաց տեղի ունեցավ, որն ուղեկցվեց առանց ցնցումների: ՊՊԾ գնդի գրավումը բողոք էր, իսկ հեղափոխությունը բազմաթիվ բողոքների կուտակվածության արդյունք էր»:
Անդրադառնալով հարցին, թե ինչ փոխեց Հայաստանում «Սասնա ծռերի» ապստամբությունը Հայաստանում, Մարինա Պողոսյանը նշեց. «Սասնա ծռեր»-ի գործողությունն ավելի շուտ ընդվզում էր, ոչ թե ՊՊԾ գնդի գրավում, բացի դրանից, դա շատ ավելի փոքր է, համեմատած նրա հետ, թե ինչ էր գրավել Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի գրաված հրոսակախումբը: Նրանք և՛ մեր կյանքն էին գրավել, և՛ մեր երեխաների ապագան, և՛ մեր երկիրի իշխանությունը, և՛ մեր երկիրը ծառայեցրել են իրենց նպատակներին: Եվ մենք ենք պատանդ եղել նրանց ձեռքին 20-25 տարի: ՊՊԾ գունդ գրավելով՝ իշխանություն չեն վերցնում, դա ընդամենը ըմբոստացում էր»:
Մանրամասն՝ տեսանյութում:
https://www.1in.am/2392443.html
[:]