[:am]Քոչարյանը մետաստազներ ունի․ վենդետայի ուղեցույցը նա է գրել 1in.am[:]

[:am]https://www.youtube.com/watch?v=mTH1zRbikd0

«Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը ինձ համար ցինիկության գագաթնակետն էր»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը և հավելեց՝ ինչի՞, նա խոսելու իրավունք ունի՞:

Մեր զրուցակիցը նշեց, որ հարցազրույցն իր մեջ ոչ այն է՝ խղճահարություն, ոչ այն է՝ նողկանք է առաջացրել. «Մինչև վերջ չեմ նայել հարցազրույցը, որովհետև հիշեցի Մարտի 1-ը, «Բարև, Ռոբը», թալանված տնտեսությունը…»:

Մարինա Պողոսյանի կարծիքով՝ Ռոբերտ Քոչարյանը, խոսելով տնտեսական աճի մասին, երևի իր սեփական տնտեսական աճն է նկատի ունեցել:

«Ցավալի է, որ Քոչարյանն իր պիղծ ձեռքերով կպել է մեր քաղաքի սրտին՝ Կասկադին, և հողերն օտարել օտարերկրյա քաղաքացիներին, և նրանք պարզ չի՝ ովքեր են»,- նշեց Մարինա Պողոսյանը՝ հավելելով, որ ինքն իր մաշկի վրա զգացել է, թե ինչ է նշանակում Քոչարյանի պես մետաստազը:

Մեր զրուցակից ընդգծեց. «Վենդետայի դասագիրքը գրել է ինքը՝ Քոչարյանը: Հիմա երևի ինքը զարմանում է, հա՞, որ ինչ-որ մեկը իր ուղեցույցներն իր դեմ է օգտագործում»:

https://www.1in.am/2398117.html[:]

Like this:

Մեր գործընկերները

© 2021 Veles. All rights reserved. Designed by Hakob Jaghatspanyan.
%d bloggers like this: