[:am]Ինձ ճանաչեք տուժող. քաղաքացիները դիմում են ՀՔԾ Մարտի 1-ի գործով իրենց տուժող ճանաչելու համար 1in.am[:]

[:am]https://www.youtube.com/watch?v=YOPsbVxqbXU

«Վելես» ՀԿ նախաձեռնությամբ՝ չորս քաղաքացիներ՝ իրավապաշտպաններ Մարինա Պողոսյանը, Զարուհի Հովհաննիսյանը, Արման Ղարիբյանն ու Ելենա Ադամյանը դիմել են Հատուկ քննչական ծառայության պետին՝ խնդրելով իրենց ճանաչել տուժող Մարտի 1-ի գործով, քանի որ Ռոբերտ Քոչարյանի և մի շարք այլ անձանց կողմից Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգի տապալման արդյունքում սահմանափակվել է ՀՀ քաղաքացիների՝ խաղաղ հավաքներին մասնակցելու իրավունքը՝ նրանց հասցնելով բարոյական վնաս։

Մարինա Պողոսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ իրենց նպատակն է Մարտի 1-ի գործով նախաքննության և դատավարության ժամանակ օգտվել տուժողի իրավունքներից, միջնորդություններ ներկայացնել, որոնք գործի համար կարող են էական նշանակություն ունենալ։ «2008 թվականի մարտյան դեպքերի ժամանակ խախտվել են անձանց մի քանի իրավունքներ՝ խաղաղ հավաքների իրավունքը, խոսքի ազատության իրավունքը։ «Միևնույն ժամանակ, հարկ ենք համարում նշել, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը հաստատողը և դրա փաստացի կրողը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացին (առնվազն հանցագործության դեպքի պահին ՀՀ քաղաքացի հանդիսացող անձինք), և անկախ սահմանադրական կարգը տապալելու եղանակից ու նրանից, թե դրա արդյունքում փաստացի յուրաքանչյուր քաղաքացու, որ հիմնական իրավունքն է խախտվել և սահմանափակվել, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացին, ըստ էության, անմիջականորեն տուժել է այդ հանցագործությունից՝ կրելով բարոյական վնաս, ինչը ևս ինքնուրույն հիմք է, այդ թվում՝ ինձ տուժող ճանաչելու համար»,- ասաց Պողոսյանը։

Մարինա Պողոսյանը կոչ արեց բոլոր այն քաղաքացիներին, որոնց խաղաղ հավաքներին մասնակցելու իրավունքը խախտվել է 2008 թվականի մարտի 1-ին Երևան քաղաքում փաստացի ռազմական դրություն մտցնելու հետևանքով, նմանատիպ դիմումներ ուղարկեն։

https://www.1in.am/2415817.html

[:]

Like this:

Մեր գործընկերները

© 2021 Veles. All rights reserved. Designed by Hakob Jaghatspanyan.
%d bloggers like this: