[:am]ՄԻԵԴ վճիռը իրավական և քաղաքական ապտակ է Հայաստանին․ մենք ապրել ենք ավտորիտար երկրում 1in.am[:]

[:am]https://www.youtube.com/watch?v=qqwwg5KadP0&t=23s

Ներքաղաքական զարգացման հեռանկարների դիտարկումներում սցենարների գերակշռող մասը, եթե ոչ ամբողջապես, կենտրոնացած է խորհրդարանի արտահերթ ընտրության տարբերակի վրա, և քննարկվում են հիմնականում իրականացման մեխանիզմները կամ տարբերակները: Արտահերթ ընտրության բացառման վերաբերյալ մասնակի արտահայտվում են միայն որոշ հանրապետականներ, թեև ՀՀԿ-ական ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը վարչապետ Փաշինյանի հետ հայտնի հանդիպմանը հաջորդած համատեղ հայտարարության մեջ արձանագրել էր մեկ տարվա ընթացքում ընտրություն անցկացնելու վերաբերյալ ծրագրային դրույթին հավատարմությունը:

Այդուհանդերձ, հնարավո՞ր է արդյոք դիտարկել տարբերակ, երբ կառավարությունն ինքը կարող է գնալ այլ ճանապարհով, եթե ոչ ամբողջապես հրաժարվելու, ապա առնվազն մեկամյա ժամկետը երկարաձգելու տարբերակով: Ընդ որում՝ խոսքը ոչ թե հարկադրված տարբերակի մասին է, այլ ինչ-ինչ իրողությունների և շահերի բերումով գիտակցված ընտրության: Քաղաքագիտական տեսանկյունից դա կնշանակի ճգնաժամի շարունակություն, որովհետև կա խորհրդարանական կառավարման մոդել, մյուս կողմից էլ չկա կառավարություն-խորհրդարանական մեծամասնություն և ներդաշնակություն:Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանի և ՄԱՀՀԻ հիմնադիր Ստյոպա Սաֆարյանի հետ:

https://www.1in.am/2429109.html[:]

Like this:

Մեր գործընկերները

© 2021 Veles. All rights reserved. Designed by Hakob Jaghatspanyan.
%d bloggers like this: