[:am]
Երեկ՝ հոկտեմբերի 29-ին վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Արմեն Դանիելյանի, մասնակի բավարարել է «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանի վերաքննիչ բողոքը՝ բեկանել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2018 թվականի մայիսի 8-ի որոշումը և գործն ուղարկել է նոր քննության։ Բողոքը վերաբերվում է ոստիկանապետի նախկին առաջին տեղակալ Հունան Պողոսյանի կողմից 2015 թվականի սեպտեմբեր ամսին դատարանին ներկայացված կեղծ տվյալների հիման վրա Մարինա Պողոսյանի բնակարանում «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու թույլտվություն ստանալու և օրենքի կոպիտ խախտումներով, Մարինա Պողոսյանի անձնական կյանքի և բնակարանի նկատմամբ հարգանքի իրավունքը ոտնահարելով՝ ներքին դիտումը իրականացնելու համար մեղավոր պաշտոնատար անձանց, առաջին հերթին՝ Հունան Պողոսյանի, նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն։ Շնորհակալություն ենք հայտնում պարոն Ա. Դանիելյանին՝ արդարացի և համարձակ դատական ակտ կայացնելու համար։
https://www.youtube.com/watch?v=mPcUzNylyM0[:]